Էթիկետը սեփական անձը հնարավորինս գեղեցիկ մատուցելու արվեստն է։


Ցավոք սրտի, շատ մարդիկ կարծում են, որ էթիկետի կանոնները բարձր դասի մարդկանց համար են, ովքեր դուրս են ամենօրյա իրականությունից։ Սակայն իրականում էթիկետի կանոնները ցանկալի են յուրաքանչյուր մարդու համար։ Էթիկետը կարելի է բնութագրել որպես խոսքի մշակույթի, տարրական քաղաքավարության և էմոցիաների կառավարման արվեստ։


Եթե Դուք ասում եք «Ես հրավիրում եմ Ձեզ ռեստորան», ապա պարտավոր եք վճարել ճաշի համար։ Այլ պարագայում պետք է ասել «Եկեք գնանք ռեստորան», և ամեն մարդ կվճարի իր փոխարեն։


Երբեք մի՛ այցելեք որևէ մեկին՝ առանց նախապես զգուշացնելու։ Անակնկալ այցերը ոչ միշտ են հաճելի հյուրընկալող կողմի համար։


Երբեք Ձեր բջջայինը մի դրեք սեղանին։ Այդ կերպ Դուք ցույց եք տալիս, թե ինչքան կարևոր է այդ սարքը Ձեզ համար և թե ինչքան անհետաքրքիր են Ձեզ շրջապատող անձինք։

 

Աղջկան հանդիպման մի՛ հրավիրեք, եթե ամբողջ երեկո պատրաստվում եք նամակագրությամբ զբաղվել։


Տղամարդը երբեք չի բռնում կնոջ պայուսակը, սակայն նա կարող է բռնել կնոջ վերարկուն՝ պահարան տանելու նպատակով։


Եթե Դուք քայլում եք որևէ մեկի հետ և Ձեր ընկերը ողջունում է Ձեզ անծանոթ մարդու, ապա Դուք նույնպես պետք է ողջունեք նրան։

 

Շատ մարդիկ հավատում են, որ սուշի պետք է ուտել միայն փայտիկներով, սակայն տեխնիկային չտիրապետելու դեպքում կարելի է ուտել նաև պատառաքաղով կամ (միայն տղամարդկանց համար) մատերով։


Ձեր կոշիկները պետք է մշտապես մաքուր լինեն։


Խուսափեք հեռախոսազրույցներից։ Եթե որևէ կարևոր բան ունեք ասելու, ապա զրուցեք այդ մասին անձամբ հանդիպելով։


Եթե ինչ-որ մեկը վիրավորում է Ձեզ, մի՛ պատասխանեք նրան։ Ուղղակի ժպտացեք և լքեք վատ շրջապատը։


9 բան, որ պետք է գաղտնի պահել՝ տարիք, հարստություն, ընտանեկան վեճեր, հավատք, առողջական խնդիրներ, սիրային արկածներ, նվերներ, պատիվ և խայտառակություն։


Վարորդները պետք է հիշեն, որ հետիոտնի վրա ջրափոսի ջուր ցանելը չափազանց անտակտ վարք է։


Տղամարդը միշտ պետք է քայլի կնոջ ձախ կողմով։


Կինոթատրոնում պետք է առաջինը նստի տղամարդը, իսկ հետո նոր կինը՝ նրա կողքին։
Տղամարդը երբեք չպետք է դիպչի կնոջը՝ առանց վերջինիս համաձայնության։ Դա թույատրելի է միայն կնոջը օգնելու ընթացքում։


Եթե ինչ–որ մեկը կոպիտ ձևով է Ձեզ կանչում, ապա պետք է արհամարհել նրան։


Պետք չէ չարաշահել օծանելիքը. դա զզվեցնում է մարդկանց։


Իսկական տղամարդը մշտապես հարգում է կանանց։


Կնոջ շրջապատում տղամարդը կարող է ծխել միայն վերջինիս թույտվությամբ։


Անկախ նրանից, թե Դուք ով եք և ինչ կարգավիճակ ունեք, սենյակ մտնելով՝ պետք է առաջինը բարևեք բոլորին։


Պետք է միշտ հարգել դիմացինի անձնական տարածությունը և ոչ մի դեպքում չխախտել այն։
Մի՛ վազեք նորաձևության հետևից։ Ավելի լավ է ոչ նորաձև, կոկիկ հագուստ կրել, քան նորաձև, սակայն տգեղ հագուստ։

 

Եթե սխալ գործելուց հետո Ձեզ ներել են, ապա մի՛ բացեք այդ թեման ապագայում։ Մոռացեք դա և նույն սխալը մի՛ կրկնեք։


Խուսափեք բարձր ծիծաղելուց և խոսելուց. երկար ժամանակ մի՛ ֆիքսեք Ձեր հայացքը որևէ մեկի վրա. դա վիրավորական է։


Մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել, երբ Ձեզ համար ինչ-որ բան են անում