Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության' Ջամի Էմին Ազիզաղաօղլու անունով 38 տարեկան ահաբեկիչը Ադրբեջանի մայրաքաղաքի Բինա առևտրային կենտրոնի մոտակայքում փորձել է գործի դնել պայթուցիկը, սակայն իրավապահ մարմինների կողմից սպանվել է:
Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ուժային կառույցները սիրում են չեղած տեղից աչքի ընկնել, կամ մի փոքրիկ միջադեպը ներկայացնել որպես ադրբեջանական իրավապահ համակարգի փայլուն գործողություն:
Եթե նույնիսկ վերոհիշյալ միջադեպը չափազանցված է և ներկայացվում է ուժայինների հերթական «փայլուն» գործողություն, Ադրբեջանում կան իսլամականներ (նրանց թիվն ավելանում է նաև Մերձավոր Արևելքից վերադարձող, փորձառու ադրբեջանցի ջիհադականներով), որոնք պատրաստ են իրենց զոհաբերել հանուն իսլամական արմատական գաղափարների: Եվ երբ այդ իսլամականները գործի անցնեն, ապա այդ ժամանակ միայն պարզ կդառնա ադրբեջանական ուժային կառույցները ի զորու են դիմակայել այդ ահաբեկչություններին, թե' ոչ:
Սարգիս Գրիգորյան