Քաղաքական ասպարեզում կարծես թե ավանդական, արդար և առողջ «պայքարի» ոչ մի նախանշան չի նշմարվում: Սա ազդակ է նրա, որ քաղաքականությամբ զբաղվել ցանկացողների մեծամասնությունը ընդհանրապես չպետք է լինեին դաշտում: Երբ 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր՝ քաղաքականությունից դուրս գալու որոշման մասին, որոշ մերձիշխանական ուժերի, իբրև թե ընդդիմադիրների մոտ հույս արթնացավ, որ դատարկ դաշտը հնարավոր է լցնել իրենց միջոցով: Սակայն որոշ ժամանակ անց, պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի տեղն ու դերը քաղաքական դաշտում այն աստիճան ծանրակշիռ է,որ բոլոր այդ ուժերը միասին վերցրած իրենց թեթև քաշով չեն կարող լրացնել այն: Բայց քանի դեռ Գագիկ Ծառուկյանը ուղղակի կերպով մասնակցություն չուներ քաղաքական գործընթացներին, վերոնշյալ խղճուկ ուժերը հնարավորություն ունեին մնալ դաշտում, էլէկտորատին ապակողմնորոշելով, շոուներ անելով, ձայներ կորզել, անցնել 5%-ոց շեմը և հայտնվել 2017 թվականի խորհրդարանում: Ամեն ինչ կարծես թե հարթ էր ընթանում տվյալ ուժերի համար, մինչև այն պահը, երբ նշմարվեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հեռանկարի հավանականությունը:
Քաղաքական պայքարի համար նախ և առաջ մտավոր, նյութական և մարդկային ռեսուրսներ են հարկավոր, ինչից զուրկ են բոլոր այն ուժերը, որոնց վերը անդրադարձանք, սակայն վերոնշյալ թշվառները պայքարի իրենց տարբերակն են որդեգրել՝ սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի միջոցով,պատվերներ են «իջեցնում»:
Ինչևէ նմանները չեն էլ գիտակցում, որ բումերանգի էֆեկտով իրենց արածները հարվածում է հենց իրենց, քանզի անհիմն ու անտրամաբանական գրառումներով փորձել կանխել ժողովրդի արդար պահանջը, ուղղակի անհնարին է: Այս ամենի մեջ ուրախալի մի երևույթ կա, դա այն է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը կատարելու է նաև լակմուսի դեր: Բոլոր նմանատիպ ուժերը, ովքեր մանիպուլացիաների միջոցով են կառուցել իրենց «ռեյտինգը» ընդհատակ վերանալու են և բացարձակ շանս չեն ունենալու 2017-ի խորհրդարանում հայտնվելու համար, քանզի նրանց միակ հույսը՝ չկողմնորոշված էլեկտորատից քվե կորզելը, իչիք է դառնում: Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը փաստորեն որակապես էլ կբարձրացնի խորհրդարանի դերն ու նշանակությունը, ահա այս հանգամանքն է գլխավոր պատճառը, որ իրականում իրենցից ոչինչ չներկայացնող ուժերը խառնաշփոթի մեջ է հայտնվել:
Սարգիս Հարությունյան