Թագուհի Էլիզաբեթ II-ի պալատում կախված է Շուշի քաղաքի նկարը, սակայն թագուհուն, իր 90-ամյակի կապակցությամբ, դա նվիրել է ադրբեջանցի նկարիչ Սակիտ Մամեդովը: Նկարիչը ցանկացել է Շուշին իբրև ադրբեջանական տարածք ներկայացնել ու այդ կերպ թագուհուն ծանոթացնել Ադրբեջանի պատմության հետ: Իր այս արարքը Մամեդովը համարում է շատ հայրենասեր քայլ, բայց դրա հետ մեկտեղ տարօրինակ հայտարարություն է տարածում, որտեղ ասում է՝ ես չեմ կարող զենք վերցնել ու կռվել «իմ» հողի համար, ուստի այս կերպ փորձում եմ վերականգնել արդարությունը:


Նախ շատ տարօրինակ է, որ երկու ձեռք ու ոտք ունեցող առողջ տղամարդը խոսում է հայրենասիրությունից, բայց հայտարարում է, որ չի կարող զենք վերցնի ու կռվի հանուն իր երկրի համար: Երկրորդ տարօրինակ բանը հենց Սակիտ Մամեդովի համար է տարօրինակ, քանի որ նկարը տալուց հետո շատ հնարավոր էր, որ թագուհին ցանկանար լինել այն վայրում, որը պատկերված է կտավի վրա, այդ դեպքում Մամեդովը ի՞նչ պետք է պատասխաներ թագուհուն, չէ որ նա այդ ամենը ներկայացրել է, որպես Ադրբեջանի հող, իր հայրենիք և այլն:


Փաստորեն ադրբեջանցի նկարչի շնորհիվ թագուհի Էլիզաբեթ II-ը գիտի մեր Շուշի քաղաքի մասին, եթե նկարը նրան այդ աստիճան դուր է եկել, որ նվերը ստանալուց մի քանի օր հետո նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությունից, ապա հաստատ ծանոթացած էլ կլինի այդ քաղաքի պատմության հետ: Փաստորեն թագուհին նաև Կոմանդոսին է ճանաչում, Դուշման Վարդանին, Ժիրայր Սեֆիլյանին ու մնացած բոլոր ազատագրողներին:

 

Աշոտ Ասատրյան