Տևական ժամանակ է, ինչ հանրային քննարկման համար մեկ թեման, Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձն է:
Այս ենթատեքստում տարակարծություն է ձևավորվել. Հանրության գերակշիռ մասը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն կենսական նշանակություն ունի, մի մասը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը իր ներկայիս զբաղվածության շրջանակներում էլ գործում է իշահ հանրության և պետության, սակայն կա նաև հասարակության մեկ այլ ապադասակարգայնացված խավ, ովքեր քաղաքական պայքարի ունակ են ըստ իրենց իջեցված հրահանգի կամ պատվերի: Նմաններին տարբերակելը շատ հեշտ է քանզի տվյալները բացի անտրամաբանական և վիրավորական կարծիքներից, այլ բանի ընդունակ չեն: Իսկ պատկերն առավել քան պարզ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի քաղաքական գործիչ չի արժանացել հանրության կողմից նման վերաբերմունքի, երբ քաղաքականությունից հեռանալուց հետո, հասարակությունը բազմահազարանոց երթով գնար և խնդրեր՝ վերադառնալ քաղաքականություն: Երկրի առաջ ծառացած սոցիալտնտեսական խնդիրները, ներքին և արտաքին քաղաքական դաշտում իհայտ եկած մարտահրավերները, հանրությանը ոտքի են հանել, ովքեր իրենց և երկրի բարեկեցիկ ապագայի տեսլականներում, տեսնում են Գագիկ Ծառուկյանի ներգրավածությունը, ով տարիներ շարունակ իր գործունեության շրջանակներում գործել է իշահ հանրության և պետության: Ձևավորված հանրային վստահությունն ու հարգանքը, դա ձեռք է բերվել հենց այդ նույն տարիների սրտացավ և քրտնաջան աշխատանքի շնորհիվ և հիմա, երբ անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա համախմբել դաշտը, ով կկարողանա իր հնարավորությունների և հեղինակության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծել, այդ մեկը այլընտրանք չունի, ժողովուրդը երբեք չի սխալվում նման կրիտիկական հարցերում, վստահում է արժանիին, վստահում է ուժեղին: Դեռ շատ կքննարկվի Գագիկ Ծառուկյանի վերադարձի թեման, մինչև Գագիկ Ծառուկյանի որոշման կայացումը, սակայն կա մեկ իրողություն, ինչը բեկանման ենթակա չէ՝ երկրին և ժողովրդին Գագիկ Ծառուկյանի նման խարիզմատիկ, հզոր, կայացած գործիչ է հարկավոր՝ այս քաոսային իրավիճակից հաղթող դուրս գալու համար:
Նինա Մարգարյան