Բաքուն թաղում է «մադրիդյան սկզբունքները». Ալիևն երազում է «վերադառնալ» Երևան ու Սյունիք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր իրենք չեն պատրաստվում ռազմական ճանապարհով գրավել Երևանը, Մեղրին, Գորիսը, սակայն կգա ժամանակը և իրենք կվերադառնան «իրենց պատմական հողերը»։
Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի տնտեսության աճին ու ժողովրդագրական պատկերին նշելով, որ երկրի բնակչությունը շուտով հատելու է տաս միլիոնի սահմանը։Ադրբեջանի նախագահը զուգահեռներ է անցկացրել ՀՀ–ում տիրող իրավիճակի հետ' շեշտը դնելով տնտեսական ծանր վիճակի, արտաղթի, ցածր ծնելիության վրա։
Եթե հետևություններ անենք Ալիևի հայտարարությունից ու դիտարկենք այն որպես ռազմավարություն, ապա Բաքուն հավակնում է ոչ միայն Արցախին'այսօրվա սահմաններով, այլ նաև Երևանին, Սյունիքին և ՀՀ այլ տարածքներին։
Որն է Ադրբեջանին զսպող գործոնը, որ նրանք դեռևս այս պահին ռազմական ճանապարհով չեն ցանկանում «վերադարձնել» Երևանը, Զանգեզուրը'միայն ՌԴ–ի գործոնն է, ինչքան էլ արևմտամետներն ու ռուսաֆոբները նշեն, թե ռուսական ռազմաբազան ոչինչ չի տալիս'նրանք չեն գիտակցում մեկ պարզ բան'ռուսական գործոնի բացակայության պայմաններում Երևանը տանկային, հրետային հարձակման կենթարկվի թե Նախիջևանից'թուրք–ադրբեջանական միացյալ զորախմբով ու ճեղքում կիրականցվի Սյունիքով, իսկ մյուս կողմից'ադրբեջանական բանակը մերձարաքսյան շրջաններով, որոնք այժմ վերահսկվում են ՊԲ–ի կողմից ընդառաջ կգնան Սյունիքը ճեղքող բանակային զորամիավորումներին։
Թուրքիան ունի մեկ միլիոնի հասնող բանակ'Ադրբեջանի բանակի հետ միասին հայ–թուրքական ու ադրբեջանա–հայկական սահմաններին միաժամանակյա հարվածին դիմակայելը եթե չասենք անհնարին, ապա գոնե շատ բարդ լինի։
Հարցը ռուսամետ կամ հակառուս լինելու մեջ չէ'պարզ տրամաբանություն է և ով չի գիտակցելու դա'կամ արտագաղթելու է Երևանի վրա առաջին արկերն ընկնելուց կամ ուղղակի իրական քաղաքականությունից ու վերլուծական ընդունակություններից զուրկ է։
Ինչ վերաբերվում է Արցախին, ապա Բաքուն գնալու է մանր սադրանքների'ականանետերով, նռնականետերով հարվածելու հայկական ուժերին'պատճառելով մարդկային կորուստներ ու դա այնքան ժամանակ,քանի Արցախն ամբողջությամբ չի հայաթափվի'դա պարզ տրամաբանություն է'Իսկանդերներն այստեղ ոչ մի բան անել չեն կարողանա'Բաքուն չի գնում Ստեփանակերտի կամ Շուշիի հրետակոծության կամ չի հարվածում Արցախի մայրաքաղաքին Սմերչով'նրանք «սեղմում են օղակը»'պատճառում մարդկային կորուստեր, չհատելով «կարմիր գիծը»'լայնածավալ պատերազմ չհրահրելու համար։
Հայկական կողմի պատասխանն Ալիևին պետք է արտահայտվի տնտեսության ուժեղացմամբ'արտագաղթի դադարեցմամբ, ժողովրդագրական վիճակի իրական շտկմամբ, բանակի արդիականացմամբ'ռուսական, ամերիկյան, ֆրանսիական նշանակություն չունի, գնել զենքեր, որոնք կուժեղացնեն բանակը։
Ինչ վերաբերվում է առաջնագծին, ապա հարվածները պետք է լինեն ասիմետրիկ, ինչքան էլ դրա մասին խոսվում է, այդպիսի հարվածներին դեպքում Ադրբեջանն այսքան լկտի չէր լինի առաջնագծում'ապրիլյան քառօրյա շատ բան փոխեց թե նրանց հոգեբանության, ռազմավարության մեջ, իսկ որոշակի դիրքեր ճեղքելը «մթագնել» է նրանց ուղեղը ու նրանք սկսել են հավատալ սեփական ուժերին, ինչը շատ վտանգավոր տենդենց է հայկական կողմերի համար։
Արտեմ Բալասանով