Սփյուռքի քաղաքական ակտիվությունը, ներհայաստանյան քաղաքական գործընթացներին մասնակցելու պատրաստակամությունն ու վճռականությունը կարող են կարևոր դրական դեր կատարել երկրի քաղաքական համակարգի կայացման գործում: Սակայն կարևոր է հասկանալ, որ չկա և չի կարող լինել ղարաբաղյան հայության Հայաստան կամ սփյուռքի հայության Հայաստան, մինչդեռ վերջին տարիներին նկատելի է, որ քարոզչություն է իրականացվում, ըստ որի այսպես կոչված ղարաբաղյան կլանի ճիրաններից Հայաստանը կարող է փրկվել սփյուռքահայ հերոսների համախումբ ջանքի շնորհիվ:Իրականում մենք համախումբ ազգային վերնախավի ձևավորումը պետք է ավարտին հասցնենք և տարբեր վայրերում բնակվող մեր հայրենակիցների ներուժը համադրենք այլ ոչ թե հակադրենք մեկ-մեկու: Այդ համախմբման առանցքը միայն Հայաստանն ու հստակ ձևակերպված համազգային շահը պետք է լինի:

 

Արման Մելիքյան