Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջապես պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիա ներխուժելու հիմնական նպատակը Բաշար Ասադին տապալելն է: Էրդողանը նույնիսկ չխուսափեց ասել՝ առանձնապես ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության հորդորներին, պահանջներին, ավելին՝ վստահ է՝ Ասադի «տեռորիստական ռեժիմի պահպանմանը աջակցում է Ռուսաստանը, հետևաբար պետք է պայքարել նաև նրանց դեմ»:

Ի՞նչ է ստացվում, 
1. մի կողմից Թուրքիան սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ փաստացի պատերազմում ռուսների հովանավորյալների և, ինչու չէ, նաև ռուսների դեմ, 
2. մի կողմից գրողի ծոցն ուղարկում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, մյուս կողմից՝ շարունակում Թուրքիայի տարածքում տեղ տալ ու ընդլայնել ՆԱՏՕ-ի զորքերի մասշտաբները,

3. մի կողմից քրդերին հաշտության ու խաղաղության կոչ է անում, մյուս կողմից՝ Արևմտյան Հայաստանի տարածքում սանձազերծում քրդական կոտորածներ,
4. եվ վերջապես, միաժամանակ բանակը կռվի է տանում մի քանի ուղղություններով, բայց միաժամանակ բանակի հիմքերը ներսից քանդում՝ գեներալներին ու բարձրագույն սպայական կազմին գլխատելով:

 

Հետևաբար, շարունակում եմ կրկնել՝ մենք կանգնած են Թուրքիայի քայքայման պատմական ժամանակաշրջանում, մի քանի տարվա հարց է Թուրքիա պետության մասնատումը, ինչը նախօրոք գծված սցենար է գերտերությունների կողմից (ինչպես դա արեցին Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի դեպքում):

Մենք ավելի քան երբևէ դեր ունենք, և կրավորական կեցվածքի փոխարեն պետք է ժամ առաջ աշխատել, իսկ աշխատանք շատ կա անելու: Այսօր դեռևս Էրդողանը ձեռնտու է մեզ, և որքան երկար նա մնա ղեկին, այնքան լավ հայկական կողմի համար, եթե, իհարկե, մենք բարեհաճենք գործ անել: