Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնք արտաքուստ թշնամական հարաբերություններ պահելով իրականում սերտորեն համագործակցում են: Դա Իրանն է և Իսրայելը: Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ իսրաելական զենք է պարբերաբար մատակարվել Իրան, իսկ արաբների կողմից Իսրայելի նավթային բլոկադայի ժամանակ հենց իրանական նավթն է շատ բարդ սխեմաներով մատակարարվել Իսրայել:

 


Իրանին հակաիսրայելական հռետորաբանությունը պետք է գաղափարախոսական պատճառներով' դրանով Իրանը ցույց է տալիս, որ մյուս արաբական երկրները դավաճանել են համաարաբական և համաիսլամական շահերը Պաղեստինի հարցում և համագործակցում են Իսրայելի հետ' ի տարբերություն Իրանի, իսկ Իսրայելին հակաիրանական հռետորաբանությունը պետք է ցույց տալու համար, որ Ծոցի արաբական երկրներին Իրանից սպառնացող վտանգի դեպքում կստանան Իսրաելի աջակցություն, դրանով իսկ վերահսկելով Իսրայելի համար իրական սպառնալիք հանդիսացող, ի տարբերություն Իրանի, արաբական երկրները:

 


Կարճ ասած Իսրայելին Իրանը պետք է որպես սպառնալիք արաբական աշխարհի համար, իսկ Իրանին Իսրայելը պետք է գաղափարախոսական նկատառումներով' նաև սունի արաբներին պառակտելու համար:

 

Ստեփան Դանիելյան