Վաղուց սպառողների հետ որևէ կապ չունեցող, բայց իրեն սպառողների իրավունքների պաշտպան կոչող Մելիտա Հակոբյանն օրերս ասուլիս էր հրավիրել, որպեսզի հասարակական հատվածին մեղադրի, իր կողմից շատ սիրված արտադրանքում, վտանգներ հայտնաբերելու մեջ: Անգամ տնտեսվարողն է ընդունում մսի շուկայում առկա խնդիրը, իսկ «պաշտպանը»՝ ոչ:
Հանրայտ «պաշտպանը» այս առումով գերազանցեց անգամ ՍԱՊԾ-ին, որը որքան էլ սրերով է ընդունում հասարակական քննադատությունը, այդուհանդերձ այս մակարդակի ագրեսիվ դրսևորում չէր ցուցաբերել:


Չգիտեմ, որն էր տիկնոջ մոտիվացիան՝ տնտեսվարողների կողմից ֆինանսական ճնշումնե՞րը, ինչ-որ կերպ դաշտ վերադառնալու ցանկությո՞ւնը, թե՞ պատկան կառույցներին ազդանշան առ այն, որ պատրաստ է խոսել կամայական անհեթեթություն, բայց կարծում եմ պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի կարողանանք հասկանալալ և վեր հանել, թե ով ինչ աշխատանքով է զբաղված:


Խորհուրդ եմ տալիս հանրահայտ տիկնոջը, լինել անկեղծ և հայտարարել, որ ինքն այլևս սպառողների պաշտպան չէ և որ զբաղվում արտադրողների շահերի պաշտպանությամբ և վերջիններիս մրցանակներ հանձնելուց զատ, զբաղվում է նաև նրանց գովազդով ...

 

Էդգար Խաչատրյան