Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վարչապետը տեղյակ է՞, որ իր նորանշանակ խորհրդականներից տակավին երիտասարդ էս մեկը, էս աստիճանի ախմախություն է դուրս տալիս, և հենց իր՝ վարչապետի բռնած կուրսին ու խոսացած արժեքներին հակառակ բաներ է ասում։ Վարչապետը կարծեմ նշել էր, թե Հայկական պետություն է ուզում... այս «նորաթուխ հրեշիկին» նայեք....

 

Մի ամիս թե քիչ ավել առաջ, էս բռնությունների թեման կոնկրետ մարդիկ շատ հետևողականորեն սկսեցին ակտիվացնել, ու երբ որ մարդիկ պնդում էին, որ միտում կա ու պատվերի հոտ է գալիս, ոմանք իրենք իրենց շլանգի կամ էշի տեղ էին դնում, ու չաչանակում «մեծ-մեծ» արժեքներից... կամաց-կամաց դիմակներդ տրաքում է՞....

 

Ու ընդհանրապես, վարչապետը կուրսի է՞՝ ում է խորհրդական նշանակում կամ պաշտոններ տալիս, թե՞ նենց տպավորությունը սրվում է, որ «իր» նշանակումների մի մասից տեղյակ չի։ Ինքը խոսում է մի բան, իր շուրջ նշանակված որոշ դեմքեր՝ տրամագծորեն այլ բան են դուրս տալիս... էս երիտասարդի միմիկային նայելիս՝ մտածում ես, որ ավելի շուտ մարդկությանը էս տեսակից է պետք ազատել... քողարկված ֆաշիստն ու բռնությունը դեմքից թափվում են...»: