1. Կուբան մեծությամբ 17-րդ կղզին է աշխարհում:
2. 2013 թվականի տվյալներով՝ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար էր:
3. Վերջին մեկ դարում ԱՄՆ-ի նախագահներից միայն Բարաք Օբաման է այցելել Կուբա :
4. Կուբայի բնակչության միայն 5 տոկոսը համացանցից ազատ օգտվելու իրավունք ունի:
5. Կուբայում պաշտոնապես արգելված է Կոկա-Կոլայի վաճառքը:

6. Կուբայում են ծնունդ առել այնպիսի պարեր, ինչպիսիք են Մամբոն, Չա Չան, Բոլերոն:
7. Էռնեստ Հեմինգույեը իր հայտնի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը գրել է Կուբայում:
8. Կուբայում կա Ջոն Լենոնի անվան զբոսայգի, որտեղ Ֆիդել Կաստրոյի նախաձեռնությամբ տեղադրված է հայտնի երգչի արձանը: 
9. Կուբայում կան երկու տարբեր արտարժույթներ. մեկը զբոսաշրջիկների համար, մյուսը՝ տեղաբնակների:
10. Կուբայում պաշտոնական լեզուն իսպաներենն է:

 

Հայացրեց ձեր խոնարհ ծառան