Նռան օգտակար հատկանիշների մասին լեգենդներ են հյուսվում: Այս միրգն անվանում են թագավորական, քանի որ թագանման պոչիկ ունի: Բժիշկները նռան հյութ են խորհուրդ տալիս այն հիվանդներին, որոնք տառապում են սակավարյունությունից, բարձր ճնշումից և ստամոքսաղիքային տրակտի խնդիրներից: Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք մինչ այժմ հայտնի չեն եղել:
Նռան օգտակար հատկանիշները
1. Նուռը կօգնի արագ քաշ կորցնել
Բժիշկները պնդում են, որ նռան թարմ քամած հյութը խթանում է նիհարելու գործընթացը: Այս դեպքում նռան հյութը խառնում են ջրով՝ 1:1 հարաբերությամբ: Այս խառնուրդը պետք է օգտագործել ուտելուց կես ժամ առաջ՝ 200 գրամ չափաքանակով: Բավական արդյունավետ է նաև նռան հատիկների և ձիթապտղի յուղի խյուսը: Պարզապես մեկ միջին նռան հատիկները մանրացրեք բլենդերով, ավելացրեք 2 ճ/գ ձիթապտղի յուղ և խառնեք: Խառնուրդը պետք է ընդունել օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճ/գ չափով:
2. Արդյունավետ միջոց՝ մաշկի խնամքի համար
Նռան հյութը հրաշալի կերպով թարմացնում և սնուցում է մաշկը: Անհրաժեշտ է միայն 100 գ կեֆիր, 2 թ/գ մեղր և 3 ճ/գ մանրացրած նուռ: Ամբողջը խառնեք, քսեք դեմքին և թողեք մնա 20 րոպե: Այս պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր՝ 7օր շարունակ:
3. Ամրացնում է սրտանոթային համակարգը
Նռան հյութը հարուստ է կալիումով, որն այդքան անհրաժեշտ է սրտանոթային համակարգին: Նռան հյութի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները կանխարգելում են արյունատար անոթներում լիպիդային կուտակումները: Օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 0.5 բաժակ նռան հյութ խմեք:
4. Օգնում է մրսածության դեպքում
Մրսածության առաջին նշանների դեպքում, նախևառաջ, գնում ենք դեղատուն: Սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է նռան հյութը մրսածության դեպքում: Պարզապես մի փոքր գոլացրեք և խմեք հյութը: