Ինձ միշտ զարմացրել է Մոնթեի բազմազանությունը․ մի կողմից նա գիտնական էր՝ ուրարտագետ, բազմաթիվ լեզուներ գիտեր, այդ թվում և՝ ճապոներեն, զբաղվում էր արևելյան մարտարվեստով, մյուս կողմից՝ Ասալայի զինյալ էր և վերջում դարձավ Արցախյան պատերազմի առանցքային հրամանատարներից մեկը: Իսկ այս ամենի հետ միասին նաև սիրող ամուսին էր:

 


Սեդան միշտ Մոնթեի հետ էր և հենց դա էր նրան մոտիվացնում, ուժ տալիս:
Արցախի Մարտունիում նույնիսկ պատերազմից այսքան տարիներ անց Ավոն ապրում է բացառապես բոլոր մարդկանց տներում:

 


Հնարավոր է և մի փոքր զգացմունքային է հնչում, բայց, իրոք, Հայաստանը և Արցախը Մոնթեի կարիքը շատ են զգում, մի հրամանատարի, որն իր զինվորների վստահությունը շահել էր ազնվությամբ և պրոֆեսիոնալիզմով, այլ ոչ թե մեզ հայտնի այլ մոտեցումներով:

 

Կարպիս Փաշոյան