Երեկ գեղեցիկ մի բան տեղի ունեցավ, որի մասին չխոսել չեմ կարող: «Միասնություն» շարժման համակարգող խումբն այցելել էր ՀՀ Ազգային հերոս, ժողովրդի կողմից սիրված պետական և քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ տիկին Ռիմա Դեմիրճյանին:
Հանդիպման ժամանակ «Միասնության» անդամներն իրենց ծրագիրն են ներկայացրել տիկին Ռիմային և իրենց օրհնությունն են ստացել:
Մի քանի օր առաջ էլ, նրանք այցելել էին Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Մայրիկին:
Այս շարժմանը հենց սկզբից համակրել եմ ու հավատացել, որովհետև նրանց վստահույթունն ու ազնվությունը, ինչպես նաև նախկինում երկրի թալանի հետ ոչ մի կապ չունենալը, հույս է տալիս ինձ՝ շարքային քաղաքացուս, որ նրանց իշխանության գալով մենք ունենալու ենք ազնիվ և ձգտող քաղաքական թիմ:
Այս ամենը նկատեց նաև Ռիմա Դեմիճյանը, ով երեկ ասել է.
«Լավ գաղափար է, տեսնում եմ երիտասարդների՝ վառ ու լուսավոր աչքերով, ուզում եմ, որ ձեզ ամեն ինչ հաջողվի: Ձեր մեջ հավատ, ուժ, եռանդ եմ տեսնում երկրում ինչ-որ բան փոխելու համար»:
Սա ասում է Հայաստանի ամենասիրելի և հարգված ղեկավարներից Կարեն Դեմիրճյանի այրին:
Տիկին Ռիման պատմել է նաև, թե ինչպես է ստեղծվել «Միասնություն» դաշինքը՝ 99 թվականին:
Հենց միասնությունը այդ տարի համախմբեց ողջ ժողովրդին: Հիմա հերթը այս երիտասարդ մարդկանցն է, որոնք գալիս են շարունակելու դավադիր գնդակի զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գործը:
Արսեն Սանամյան