Վերջապես Մխիթարյանը կարողացավ Մոուրինիոյին ապացուցել, որ ունակ է թիմին ուղղորդել՝ իր վրա վերցնելով փլեյմեյքերի պարտականությունները: Ճիշտ է «Ֆեյնորդը» այն թիմը չէ, որի դեմ խաղով կարելի է կարծիք կազմել թիմի կամ ինչ-որ մի ֆուտբոլիստի մասին, սակայն փաստը մնում է փաստ, որ Մխիթարյանը արդարացրել է սպասելիքները և կամաց-կամաց ինտեգրվում է «կարմիր սատանաների» խաղային ոճին:

 

Անգլիական ֆուտբոլը միշտ էլ դժվարըմբռնելի է եղել նորեկների համար, բայց Մխիթարյանը կամային բարձր հատկանիշների, խաղը ճիշտ հասկանալու և գնահատելու շնորհիվ կարողացավ քանդել այն պատնեշը, որը գոյացել էր նրա անձի և Մոուրինիոյի վստահության միջև:

 

Հուսանք որ Մխիթարյանի վերադարձը թիմի հիմնական կազմ կշարունակի թիմին նորանոր հաջողությունների տանել հակառակ դեպքում Շվայնշտայգերի ճակատագրին կարժանանա նաև մեր Հենրիխը:

 

Աշոտ Եսայան