Իշխանական հաճախորդների շրջանակը գնալով սեղմվում է, որոշներն ընկնելով սերնդափոխության ալիքի տակ մաղվում, գնում են, իսկ որոշներն էլ ծառայությունների գնացուցակը թարմացնելով, կրկին անգամ փորձում են օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից: Իսկ իրավիճակը առավել քան խառն է, քանզի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պարզ դարձավ, որ իշխանական լծակները սպառել են իրենց, անհրաժեշտ են իմիտացիոն գործընթացների գործիք հաճախորդներ, ովքեր ցանկություն կհայտնեն դառնալ իշխանական կամակատար:
Եթե ուշադիր լինենք քաղաքական դաշտում իրադարձությունների զարգացմանը, ապա կնկատենք, որ հենց ՏԻՄ ընտրություններից հետո սկսեցին ի հայտ գալ մոռացված, քաղաքական դաշտի հնաբնակներ, ովքեր պատառի հոտն առնելով շտապեցին նետվել ասպարեզ՝ իրենց կտորին տիրանալու նպատակով: Նման գործիչներից է Արամ Զավենի Սարգսյանը, ով նահանջ տարու նման հայտնվում է 4 տարին մեկ անգամ և բնավ կապ չունի թե ինչ «մարտավարությամբ», կարևորը հաճոյանալն է, սա է «պատառի» գինը: Եթե նախկինում ցանկացած ընտրության ընդառաջ կարողանում էին լուծել մինիմալ խնդիր՝ ապակողմնորոշել հասարակությանը, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է:
Կա հաճախորդների լուրջ մրցակցություն, հայտնվել են նորերը, ովքեր մրցակցություն են առաջադրում, իսկ հնաոճ մեթոդները այս պարագայում օգնել արդեն չեն կարող, իսկ Արամ Սարգսյանի յուրաքանչյուր նախընտրական ակտիվացում, մուտք ներքաղաքական կյանք, ներքաղաքական գզվրտոց միշտ ուղորդվել են ազդեցիկ որևէ գործչի քննադատություններով: Եթե այս մրցավազքում հաղթանակի գրավականը լիներ միայն երեսփոխությունը, անինքնասիրությունը, հանրային հակակրանքը, ապա արամ սարգսյանը միանշանակ կհաղթեր, սակայն նոր ստանդարտները նոր «որակներ» են պահանջում, ինչը թե ռեսուրսների տեսանկյունից, թե գաղափարական մոտեցումների տեսանկյունից չունի արամ սարգսյանը և ամենայն հավանականությամբ սարգսյանը տանուլ կտա «մարտը» և կընկնի, իսկ առնետավազքում ընկածներին երկրորդ շանս չեն տալիս:
Սրբուհի Քալանթարյան