Հայերս պետք է դադարենք թիմային գործելուց, մենք պետք է գործենք միայն ու միայն ՄԻԱՍՆԱԿԱՆ: Թիմայինը մեր ազգին կտանի կործանման : Իշխանության ներսում թիմային են ու իրար խանգարում են, ընդիմադիր դաշտում թիմային են ու իրար խանգարում են : Լավ գործ ես ձեռնարկում, նորից թիմային է ու նորից իրար խանգարում են: Արդյունքում ունք շինելու տեղը աչքն ենք հանում :
Մենք պետք է դադարենք սա իմ թիմն է, սա իմ թիմակիցն է գաղափարախոսության պրոպագանդումը : Մեր ազգը ՊԱՐՏԱՎՈՐ Է լինել միասնական ու վերջ... Ամեն մեկը պետք է դա գիտակցի, թե չէ վաղ թե ուշ այդ թիմային աշխատանքի բացասական կողմից կօգտվի թշնամին, ինչպես օգտվեց էն դավաճանների հարցով...
Կարեն Հովհաննիսյան