Ես ասել եմ ու կասեմ. Բանակում հիմնական խնդիրը վատ ուտելիքը չէ, զինվորը ցանկացած ուտելիքի սովորում է ու ժամանակի ըթնացքում սկսում հաճույքով ուտել
Բանակում խնդիրը նաև զինվորական կոշտուկոպիտ բածինկան չէ, ոտքը դրան էլ է սովորում, ոչ էլ սինթետիկ ձեռնոցները, որոնք ավելի շատ սառեցնում են ձեռքերը, քան տաքացնում, ոչ էլ սպիտակեղենի քչությունը, որը լրացվում է տանից ուղարկված տուլիկներով:

 


Բանակում խնդիրը տանից-տեղից, ծնողներից հեռու լինելը չէ: Կարոտը հաղթահարելի է, երբ գիտես, որ ամեն ինչ ժամանակավոր է:

 


Բանակում խնդիրը մարտական հերթապահությունը ու անքուն գիշերները չեն, ոչ էլ առաջնագծում առջևում կանգնած թշնամին: Միասին, մարտական ընկերներով կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն ու վախ: Միասնականության զգացումը, գիտակցումը, որ կողքիդ զինվոր-տղերք կան, որոնք նույն բեռն են քաշում, նույն հալի են, նույն խնդիրն ունեն, ինչ դու, անասելի ուժ է տալիս, ու այդ ուժով սարեր էլ կշարժես, թշնամում դեմը մարտական հերթապահություն էլ կտանես, անքուն գիշերներ էլ կլուսացնես: Իզուր չեն ասում, որ մենակով գուցե 2 հոգու դեմ էլ չկարողանաս, բայց 2 հոգով 100-ի դեմ էլ կգնաս:

 


Բանակում հիմնական, միակ, դեռևս անբուժելի, անհաղթահարելի ու լուրջ խնդիրը գողական բարքերն են, միայն գողական բարքերը և ոչինչ բացի գողական բարքերից:

 


Գողական բարքերն են, որ ներխուժել են բանակ, արմատավորվել, ու դուսր չեն գալիս, քաղցկեղի նման ներսից բռնել են զորամասերը ու կազարմաները ու հյուծում են կարգապահությունը, միջանձնային հարաբերությունները, ծառայությունը դարձնում մղձավանջ, ոմանց համար' նույնիսկ դժոխք:

 


Գողական բարքերի պատճառով է, որ ցանկացած նորակոչիկ, զինկոմիսարիատից ծանուցում ստանալուց միկրոինֆարկտ է տանում ու անմիջւապես վազում արդեն ծառայած ավագ ընկերների մոտ, որ բանակ գնալուց առաջ գողական բարքերի, հարցուպատասխանի լիկբեզ անցկացնեն հետը, որ գնա ու "հանկարծ տեղում չկոդրվի, գլխից իրանը դնի" և այլ նման զըրթուզիբիլներ:

 


Ու քանի բանակում գողական բարքերը մնացին, քանի եղան մաքրության, անկյունում քնելու, առաջին-երկրորդ յարուս քնելու, մալադոյ-հին ծառայող-ձեդավշինա թեմաները, բանակում միշտ էլ միմյանց ծեծելու, խեղելու, վնասելու դեպքեր են լինելու:

 


Գողական բարքերը բանակի հիմնական թեման ա, մնացածը թեմա չի, իսկ թեմա սարքողները ուղղակի խորությամբ չեն տիրապետում խնդրին: Ով ծառայել ա, ով զորանոցային կյանքով ապրել ա թեկուզ մի քանի օր, կփաստի, որ դա իսկապես այդպես ա:

 


Երբ գողական բարքերը արմատախիլ արվեցին բանակից, Բանակում ծառայլեը կդառան երազանք ու ցանկություն:

 

Վլադ Հովհաննիսյան