Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի:
Թալիշը լավ ավանդույթներ ունեցող համայնք է, Ղարաբաղի երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը, մարդիկ կպած են իրենց հողին ու ջրին և նույնիսկ ապրիլյան պատերազմն ու ներկայումս առկա ռազմաքաղաքական իրադրությունը չեն խանգարում թալիշցիներին՝ վերադառնալու իրենց գյուղը:
Պետք է կպնենք, օգնենք ու մինչև վերջ աջակցենք այդ մարդկանց, այլ տարբերակ չունենք էլ:
Տիգրան Աբրահամյան