Լինել ընդդիմադիր նշանակում է ունենալ իշխանության գաղափարախոսության և գործունեության հակառակ կարծիքը, սակայն պետական շահի շրջանակներում:
Եթե Հայաստանի պետական շահը պահանջում է մի բան, ապա դրան ընդդիմանալը զուտ ընդդիմադիր լինելու հիմքով՝ամրապնդված էմոցիոնալ «բովանդակությամբ», ինձ համար ընդունելի չէ:
Որպես ՀՀ քաղաքացի ես կողմ եմ այն ամենին, ինչ ամրապնդում է իմ պետության դիրքն ու հեղինակությունը, եթե նույնիսկ այդ ամենը նախաձեռնվում է այն իշխանության կողմից, որը ներկայացնում է քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ դա այն համակարգն է, որը ընդունելի չէ ինձ համար արժեքային տեսակետից:
Վախթանգ Սիրադեղյան