Վերջերս միանգամայն շոկային դեպք է տեղի ունեցել Եկատերինբուրգում:
Ջրի խողովակի կաթոցը վերացնելու համար կոմունալ ծառայությունների աշխատակիցները ստիպված էին կոտրել փակ բնակարանի դուռը:
Երբ ոստիկաններն ու կոմունալ ծառայության աշխատակիցները մտել էին բնակարան, նրանց առաջ սարսափելի տեսարան էր բացվել՝ ննջարանի մահճակալին պառկած էր մահացած տանտիրուհին, որի մարմինն արդեն մումիա էր դարձել:
Մահացածը 1945թ. ծնված Լյուդմիլա Նիկոլաևնա Կորոտաևան էր:
Կինը փակ կենսակերպ էր վարում, քիչ էր շփվում մարդկանց հետ, այդ պատճառով էլ նրա անհետացումը հարևանները չէին նկատել …
Դատելով վճարումներից՝ կինը մահացել է 2012թ.:
Ինչ-որ պատճառով նրա մարմինը չի քայքայվել, և հարևաններից ոչ ոք նեխած հոտ չի զգացել:
Ներկայումս մարմինը հետազոտվում է:
Շատերը ենթադրում են, թե փտմանը խոչընդոտում են խորապես հոգևոր համոզմունքները ու մահացածի մաքուր խիղճը: