Թուրքիայի ղեկավարությունը Ստամբուլում ձերբակալել են երկու «Իսլամական պետություն» մահապարտ ահաբեկիչների՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ:
Նրանց հետ ձերբակալվել է նաև Ադրբեջանի մեկ քաղաքացի, ում կարտաքսեն Թուրքիայից: Վերջինս ևս կասկածվում է մահապարտ լինելու մեջ, ով պետք է Թուրքիայից անցներ Սիրիա:
«Իսլամական պետություն» ահաբեկիչների կազմում կռվում են մեծ թվով ադրբեջանցիներ ու ժամանակին նրանցից շատերը տեսաուղերձներ էին տարածում ու դիմում էին Ադրբեջանում ապրող իրենց ընկերներին, որպեսզի նրանք էլ միանան իրենց: Փաստորեն շատերը համոզվել են ու փորձում են Թուրքիայի տարածքով գնան և միանան իրենց ընկերներին:
Սակայն տարօրինակը այն է, որ այդ նույն ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչները իրենց բանակի կազմում չեն մասնակցում հայ-ադրբեջանական բախումներին, հակառակը դեռ մի բան էլ փորձում են ազատվել բանակից, որ ամեն կերպ հեռու մնան սահմանից: Իսկ Իլհամ Ալիևն էլ միլիոնավոր դոլարներ է ծախսում նրանց բացը լռացնելու համար և Թուրքիայից ու այլ ահաբեկչական խմբավորումներից զինյալներ է վարձում:
Աշոտ Ասատրյան