Ուրեմն ուզում եմ կիսվել իմ գազելաշատ առօրյայի հերթական Ոդիսականով, որը հատկապես մարզեր գնացողները շատ լավ կհասկանան: Երեկոյան մի 40 րոպե կանգնած քեզ համար երթուղայինիդ ես սպասում մի ճարպիկ, պուճուր-մուճուրիկ, բայց զավթելու հստակ տեխնոլոգիական նախապատրաստվածությամբ աչքի ընկնող աղջիկ/տղայի հետ ու թվում է, թե ավելորդ ոչ մեկ չի կարող խանգարել քո հանգիստ նստելուն, մեկ էլ գազելը գալուն պես էս մեր Թանի ճանճի բնավորությամբ Սողոսկիկը՝ թափով բարձրանում է գազել, վրան ինչ ունի-չունի դնում է բոլոր նստարաններին ու քո բարձրանալուն պես դարավոր կաղնու հայացքով քեզ հայտնում, որ բոլոր տեղերը արդեն զբաղված են, տեղ չկա. իսկ, թե ովքե՞ր են էդ զբաղեցնողները՝ ոչ դու ես հասկանում, ոչ էլ, իհարկե, դու: Հետո պարզվում է, որ մեր բարեպաշտը էնքան մեծ սիրտ ունի, որ նախապես տեղ է պահել ընկերուհու,հարևանի, բարեկամի աղջկա, մորքուրի կիսուրի, հոպարի հարսի, քեռու աներձագի, հորքուրի տղու բաջանաղի հորոխպոր կնոջ տղայի ու էլի շատ-շատերի համար: Ու էս պահերին է, որ դու հասկանում ես, թե ինչպես է մեր իշխանավորների մոտ ձևավորվել Ազգային Ժողովում, Կառավարությունում, Նախարարություններում ու առհասարակ պետական ու ոչ պետական ապարատներում խնամու,ծանոթի կամ բարեկամի համար <> մշակույթը: Տեսնում ես հստակ թափուր պաշտոնը կա,անհույս լավատեսի կեցվածքով գնում ես, որ դիմես, մեկ էլ հոպ՝ պարզվում է նախօրոք ամրագրված է <> կողմից ու քո աչքին երևացող էդ դատարկ աթոռը իրականում լավ էլ լցված է՝ էն էլ չալաղաջ մսից ու կապույտ արյունից կազմված մեկով, ով ուղղակի դեռ չի ժամանել իր գահին բազմելու: Ու էդպես ստացվում է, որ գազելներից սկսած մեր մոտ աթոռ զբաղեցնելը դարձել է ծանոթով ու մինչև էդ ծանոթը քո համար էդ աթոռը նախապես <>, <>, <>, <>, <> չամրագրի՝ դու ամբողջ կյանքդ այ տենց ոտքի վրա, շախմատի ձի դարձած անտեղյակի հայացքով կանցնես քո ճանապարհը՝ սպասելով որ գոնե մեկը մի քիչ տեղ տա, խղճա քեզ, որ դու էլ մեռնելով կիսանստես ......Այ սա է մեր կենցաղաքաղաքական իրողությունը

 

Անիկ Մարգարյան