Հայտնի «Բլումբերգ» ամսագիրը անց է կացրել հետազոտություն, վերլուծելով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ժամանակաշրջանում լայն թափ հավաքած սպառազինությունների մրցավազքի թեմաներով։ Եվ այդ հետազոտության համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տաս տարիների ընթացքում ռազմական բյուջեի վրա ծախսել են ոչ ավել ոչ պակաս 27 միլիարդ դոլլար։ Ընդ որում, դրա առյուծի բաժինը հասնում է Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը ռազմական տեխնիկայի վրա միայն ծախսել է 22 միլիարդ դոլլար։ Սա նշանակում է,որ Հայաստանը իր ռազմական բյուջեի վրա ծախսում է մոտավորապես չորս միլիարդ դոլլար 10 տարում։ Տարեկան այսինքն մոտավորապես 600 միլիոն դոլլար։ Հիմա սա պետք է համեմատենք այն ծախսերի հետ որոնք մեր բյուջեն նախատեսում է ՊՆ կարիքները հոգալու համար։ Մեր ռազմական բյուջեն այս պահին կազմում է 430 միլիոն դոլլար։ Դա 2016 թվականի բյուջով։ Այսինքն ստացվում է,ո հաշվի առնելով նաև ապրիլյան քառօրյան , մեր երկրի ռազմական ծախսերը հոգալու համար մենք վերցնում ենք պետական բյուջեից։ Սա պիտի հասկանալի լինի նաև հայ հանրության համար,որոնց մեջ հաճախ հարցեր է առաջանում այն առումով թե Հայաստանի բյուջեն գտնվում է կատաստրոֆիկ վիճակում ու մինուսները գերակշռում են եկամուտներին։ Սպառազինության մրցավազքը իհարկե լավ բան չէ,մանավանդ որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն չլուծված խնդիր,սակայն ցավոք այս պահին, երևի թե վերջին քսանհինգ տարիների ընթացքում միակ դեպքն է,երբ երկու երկրների հարաբերությունների լարվածությունը հասել է գագանթնակետին։ ապրիլյան քառօրյաից հետո,թվում էր կրքերը որոշակիորեն կհադարտվեն։ Դա,ինչպես տեսնում ենք,տեղի չի ունեցել։ Ավելի,նույն ամսագրի հոտազոտության համաձայն,Ադրբեջանը նաև հսակայան միջոցներ է ծախսում Իսրայելից ու Պակիստնաից անօդաչու թռչող սարքերի ձեռք բերման համար,ինչի դիմաց Հայաստանը Ռուաստանից ձեռք է բերել ռուսական «իսկանդեր» տեսակի զինատեսակը, որը ի զորւու է խոցել մինչ 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։
Սակայն ամենագլխավորը,դա իհարկե երկու երկրների բնակչության արձագանքն է այս երևույթին։ Հայ հասարակությունը կարծես թե ուշքի է գալիս քառօրյա պատերազմի հետևանքներից ու այսօր արդեն հետադարձ հայացք նետելով, կարող ենք փաստել որ հանրությունը հասկացել է թե ինչ խնդրի առաջ է կանգնած պետությունը։ Սպառազինության մրցավազքը երևի թե ամենա վերջի բան է,որով կարելի է հպարտանալ, սակայն այն իրականությունը որում մենք այսօր ապրում ենք,ցավոք ստիպում է,որ սահմանների պաշտպանության գործընթացը այլընտրանք չունի։ Սա է ստիպում իրավիճակը,սա է ստիպում մեզ Ադրբեջանը,որը ոչ մի կերպ չի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, Ադրբեջանը արդեն մեկ անգամ ցույց է տվել,որ այդ միլիարդավոր դոլլարները,որոնք նա ծախսում է իր ռազմական բյուջեն ավելացնելու համար,ինչ-որ մի ժամանակ նաև հանդգնելու է օգտագործել։ Եվ սա հստակ ցուցիչ է,որովհետև ինչպես նշեցինք Իլհամ Ալիևը հայտարարել էր,որ Լելե Թեփեի օրինակով ինքը ետ կբերի նաև Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքները։ Սա արդեն հստակ նշանակում է,որ Ադրբեջանը պատաստվում է ևս մեկ պատերազմի և այս անգամ հայկական կողմը պետք է Ադրբեջանին պարզապես պարտադրի խաղաղություն։ Այլ տարբերակ լինել չի կարող։