Մի քանի օր առաջ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար կազմը այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն՝ տեսակցելու և Գրետա մայրիկի օրհնությունը ստանալու:


Սա ուշագրավ է այնքանով, որ «Միասնություն» համզագային շարժումը շատ մեծ ծանրաձողի է մոտենում, ծանրաձող, որին 1999 թվականին մոտեցան Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Նրանք եկան «Միասնություն» բերելով, և երկիրը փրկելու ռեալ գաղափարներով, եկան ազնվությամբ, եկան սիրով, եկան գաղափարներով ու եկան հաղթողի հոգեբանությամբ:

 


Հիմա էլ երիտասարդ այս տղաներն են գալիս, նույն գաղափարներով՝ ազնվությամբ, սիրով, քաղաքական դաշտը երիտասարդներով, ամենակարևորը՝ ազնիվ երիտասարդներով համալրելու և երկիրը այս ծանր իրավիճակից դուրս բերելու ռեալ ծրագրով:

 


Գրետա մայրիկը օրհնեց տղաներին, իսկ դա նշանակում է, որ նրանց օրհնում է տառապած ժողովրդը՝ հանձին սպարապետ որդուն կորցրած մոր:

 


Այսքանից հետո «Միասնություն» համազգային շարժման տղաները ոչինչ չունեն մտածելու, որովհետև ամենակարևորը՝ բարոյական աջակցությունն ունեն: Նրանց հետ է մի ողջ ժողովուրդ, որը հավատում էր Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

 


Այս տղաները Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հետնորդներն են, ու կարող են մեր ժողովրդի մեջ վերականգնել ապրելու և արարելու իրավունքը:

 

Արսեն Սանամյան