Երեկ սոցցանցերում լայն տարածում գտավ այս լուսանկարը, որտեղ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երթևեկում էր երևանյան մետրոյով։ Արևմտյան պաշտոնյաների հանրային տրանսպորտից օգտվելու մշակույթը լավ է , որ թափանցում է նաև Հայաստան, սակայն թույլ տվեք նկատել, այնքան էլ համոզիչ և տպավորիչ չէ մեր պաշտոնյաների կատարմամբ։ 


Մեր պաշտոնյաներն ուզում են ստեղծել կերպար, որը ոչ միայն արհեստական է, այլ նաև հակասում է նրանց արժեհամակարգին, մտածողությանը և գործելակերպին։ 


Տիկին Հրանուշը տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում իր թանկարժեք, լյուքս գործուղումների, բիզնես դասի տոմսերի վրա, էլ չեմ խոսում, որ իր նախարարության արդյունավետության գործակիցը ոչ թե 0 է, այլ բացասական է, քանի որ այսպիսի աննպատակ նախարարություն պահելը բավականին թանկ է նստում մեզ՝ հարկատուներիս վրա։

 


Հիմա այս ամենը հաշվի առնելով՝ պետական բյուջեի միջոցները վատնելու ֆոնին մետրոյով երթևեկելը որևէ կերպ չի փրկում տիկին նախարարին և չի ծածկում նրա տված վնասը։ 
Թանկ գործուղումներին նայե՞մ, թե՞ մետրոյով երթևեկելուն...


Արմինե Վարդևանյան