Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաքում (այն վերջերս նվաճվեց Իսլամական պետությունից թուրքական զինուժի և դրա հովանու տակ գործող զանազան ընդդիմադիր խմբավորումների կողմից) Անկարան իրականացնում է իր հեռու գնացող ծրագրերից մեկը՝ թուրքական իշխանությունների աջակցությամբ քաղաքում բացվում են ուսումնական հաստատություններ, որտեղ արաբերենից զատ դասավանդվում է թուրքերեն լեզուն:
Ըստ տարածվող տեղեկությունների ու տեսանյութերի՝ Ջարաբլուսի բնակչության որոշ հատվածը դեմ է քաղաքում նման հաստատությունների առկայությանը, որի համար վերջիններիս դիմաց իրականացվում են ցույցներ:
Սարգիս Գրիգորյան