Երգչուհի Շպռոտը երեկ երկար դադարից հետո ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Կտրիճ Դավոն» երգի հիման վրա:

 

Շպռոտը տեսահոլովակում ներկայացել է բավականին համարձակ կերպարներով, ինչը միանգամից արժանացավ սոցցանցերի օգտատերերի քննադատությանը: Երգչուհին, սակայն, իրեն բնորոշ հումորով այսպես է պատասխանել նրանց.

 

«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, Դուք բացարձակ իրավունք ունեք քննադատելու և սիրելու իմ աշխատանքը: Ես միայն այդպես կարող էի պատկերացնել Կտրիճ Դավոյի լավ լինելը: Չեմ էլ պատկերացնում այս երգի տեսահոլովակը այլ կերպ. ես Շպռոտն եմ... Շնորհակալ եմ, որ դեռ հիշում եք և սիրում եք: Ես էլ եմ սարեցի՝ 7-րդ մասիվից եմ: Սիրում եմ բոլորիդ, իմ քֆուրչի ազգ»: