Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Ռոստովում՝ Լենինի անվան փողոցի վրա: Արագ սննդի կետ այցելած հաճախորդներից մեկը հրաժարվել է վճարել իր կերած շաուրմայի համար: Սննդի կետի ադրբեջանցի աշխատող Ասլան Սադիխը սկսել է վիճել հաճախորդի հետ, ինչի արդյունքում միս կտրատելու դանակով հարվածել ու սպանել է նրան: Դեպքից հետո նա լքել է հանցանքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին:
Աշոտ Ասատրյան