«ՀԱՅԱԿԱԿԱՆ ԴԱՐ»

 

Հայե՛ր, գիտե՞ք որ Պոնտոսը սկսած VIII դարից կոչվել է Հայաստան։ Այդ մասին է վկայում բյուզանդացի պատմիչ Կեդրենոսը։ Նա գրում է, որ այդ ժամանակ երկրամասի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը։

 

Անգլիացի նշանավոր բյուզանդագետ Բիսըլը պատմագիտական տվյալների ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրակացության, որ VIII-IX դարերում Փոքր Ասիայի բնակչության իրական մեծամասնությունը հայեր են եղել (F. N. Bussell, "The Roman Empire from 81 to 1081"): Բիսըլը Բյուզանդիայի պատմության այդ շրջանն անվանում է «Հայկական դար»։

 

Մեկ այլ պատմաբան, Ֆինլեյը, գրում է. «Հույները երկրորդական դիրք ունեին կայսրության մեջ։ Քաղաքական վարչության ու զինվորական բարձրագույն հրամանատարության մեջ գերակշիռ դեր ունեին հայերը» (G. Finlay, "History of the Bizantine Empire")։

 

Նկարում՝
Բյուզանդիայի Հայկական հարստության հիմնադիր Բարսեղ Ա-ն (867-886թթ.)

Հայե՛ր, գիտե՞ք, որ