2016թ. մոտենում է ավարտին և ավանդույթի համաձայն մեր ԶԼՄ-երը, հասարակական կազմակերպությունները, սոցիոլոգները անցկացված հասարակական հարցումների, մասնագիտական վերլուծությունների արդյունքում որոշում են «Տարվա Մարդ» մրցանակակրին:

 

Ես չգիտեմ տարեվերջին ինչպիսին կլինեն այդ հարցումների արդյունքները, սակայն իմ համար 2016թ. Տարվա Մարդը միանշանակ' բացառիկ հայրենասեր, հայրենական սպորտի երախտավոր, պետական մտածողությամբ օժտված գործիչ, «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի հիմնադիր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է' մարդ ում բոլոր նախաձեռնությունների, մտահղացումների իրականացման հիմքում ընկած է հայապահպանության, սեփական հայրենիքին և ժողովրդին անմնացորդ նվիրվելու, ծանր վիճակում գտնվող մեր տնտեսության զարգացման և կայուն աճի ապահովման, ահագնացող արտագաղթի ծավալների նվազեցման և օտար ափերում դեգերող մեր հայրենակիցների' Հայաստանում ապրելու և աշխատելու բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորագույն առաքելությունը: Անդրադառնանալով Գագիկ Ծառուկյանի 2016թ. գործունեությանը կառանձնացնեմ հատկապես հասարակական լայն հնչեղության արժանացած իրադարձությունները, քանզի բոլոր նախաաձեռնություններին անհնար է մեկ հոդվածով անդրադառնալ: Առաջինը բնականաբար տարվա սպորտային ձեռքբերումներն են:

Հայաստանի օլիմպիական հավաքականը ՀԱՕԿ նախագահի մեկենասությամբ և նրա համառ ու հետևողական աշխատանքների շնորհիվ 20-ամյա ընդիմուջումից հետո հեռավոր Ռիոյից օլիմպիական ոսկին բերեց Հայաստան և այդ առիթով մեր մարզիկների պատվին կազմակերպված հանդիսավոր պարգևատրումը իր շքեղությամբ և նվերնների թանկարժեքությամբ ստվերում թողեց նույնիսկ մեզանից բազմակի անգամ հարուստ և զարգացած Եվրոպական պետություններին: Երկրորդ սպորտային կարևորագույն իրադարձությունը' լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլիստների խնդրանքով' Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, լեգենդար թիմի մարզիկների հուշարձանախմբի վեր խոյացումն էր մայրաքաղաք Երևանում:

 

Մշակույթի բնագավառում ևս նշանակալից իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից հատկապես կարևորում եմ, Շեքսպիրյան օրերի անցկացումը Երևանում կրկին պ-ն Ծառուկյանի օժանդակությամբ: Հավատարիմ մնալով իր անխախտ սկզբունքներին, պ-ն Ծառուկյանը ողջ տարվա ընթացքում գտնվեց գյուղացու և ֆերմերի կողքին: Տարվա սկզբում կրկին գյուղական համայնքներին բաժանվեցին պարարտանյութի և սերմերի հերթական անհրաժեշտ քանակը, իսկ բերքահավաքին անձամբ հետևող Գագիկ Ծառուկյանի հրահանգով իրեն պատկանող ձեռնարկությունները արեցին առավելագույնը, որպեսզի ամբողջությամբ մթերեն աճեցված բերքը, փրկելով գյուղացիներին անելանելի վիճակում հայտնվելուց:

 

Տնտեսության զարգացման ուղությամբ կատարվող քայլերից կարևորում եմ, հայրենական կոշկագործությամբ զբաղվող ընկերությունների և միջազգային ճանչում ունեցող օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ անցկացված խոշոր ֆորումը Հայաստանում, ինչը կարևոր խթան կհանդիսանա Խորհրդային տարիներին իր որակով և գեղեցիկ դիզայնով հայտնի հայ կոշկագործների արտադրանքը արտահանելու և աշխարհում ճանաչելի դարձնելու համար: Սփյուռքի և մասնավորապես ծանր վիճակում հայտնված Սիրիահայության խնդիրները ևս գտնվում են պ-ն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում և օրերս Անթիլասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի հետ հերթական հանդիպումը ամբողջությամբ նվիրված էր, Սիրրիահայերի կենսաապահովման, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, նրանց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, անհրաժեշտության պարագայում Հայաստան տեղափոխման, հայրենիքում բնակության և աշխատանքի պայմանների ստեղծման հարցերի քննարկմանն ու հրատապ լուծումներ գտնելուն:

 

Այս առնչությամբ պ-ն Ծառուկյանը հայտարարեց, որ ստեղծում է հատուկ հինադրամ, իսկ նախորդ այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը միանվագ 500000 դոլար նվիրաբերեց Սիրիահայության խնդիրների կարգավորմանը: Գագիկ Ծառուկյանի մյուս հայրենանպաստ նախաձեռնություններին կանդրադառնամ հաջորդ անգամ, իսկ վերջում այս օրերին հանրության շրջանում բուռն քննարկվող թեմայի' Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին' ըստ իս այդ հարցի ամենաստույգ և սպառիչ պատասխանը տվել է այդ հարցով ամենակոմպոնենտ անձնավորությունը' Գագիկ Ծառուկյանը, ով իր վերջին շրջանում տված հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել է, որ իր համար այդ հարցը ինքնանպատակ չէ և եթե դրա անհշաժեշտությունը զգացվի ինքն անձամբ կհայտարարի այդ մասին, սակայն մի բան աներկրբա է' անկախ այն հանգամանքից պ-ն Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն թե ոչ, նրա անունը իր ազգապահպան և հայրենաշեն գործունեության շնորհիվ, մեկընդմիշտ գրանցված է մեր անկախության ձեռքբերման, պետականաշինության, մեր ժողովրդի բարեկեցիկ և արժանապատիվ ապագայի կերտման գործում անուրանալի ավանդ ունեցող գործիչների և հայ մեծանուն գրող Մուրացանի ճշգրիտ բնորոշմամբ «Հայրենյաց Երախտավորների» հուշամատյանում:

 

 

Էդիկ Մնոյան