Բարձր ներգանգային ճնշում. Օրը մեկ անգամ 5-10 րոպե ծամեք 4-6 հատ պղպեղի պտուղ և չամիչ, առաջացող հեղուկից պետք է պարբերաբար ազատվել։
Շարունակեք մեկ ամիս։
Քրոնիկ բրոնխիտ. 1 թ/գ թարմ աղացած պղպեղ սևի պտղի փոշին խառնեք 300 գ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ' օրը 3 անգամ։ Խորուրդ է տրվում որպես միզամուղ' սրտի անբավարար աշխատանքի, նաև դաշտանի ուշացման կամ բացակայության դեպքում։
Մարսողությունը լավացնող. 1 թ/գ պղպեղի պտուղը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ' օրը 3 անգամ։

 

Տղամարդկանց համար
Շագանակագեղձի ադենոմա. Փոշիացրեք, խառնեք պղպեղի պտուղ, նռան չորացրած կեղև, ընկույզի միջուկ (1։2։2)։ Պատրաստեք մասուրի պտղի թուրմ. 1 ճ/գ պտուղը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ փոշիների խառնուրդ' 100 մլ թուրմի հետ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր։
Առնականության անկում. 200 մլ կաթի մեջ լուծեք կես թ/գ պղպեղի փոշու և շաքարավազի խառնուրդ (1։1), անմիջապես խմեք։ Շարունակեք 7 օր։
Յուղամզվածք. 1 ճ/գ պղպեղի փոշին լուծեք 200 մլ ձիթապտղի յուղի մեջ, 5-10 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Շփեք մաշկին օստեոխոնդրոզի, հոդացավի, ռադիկուլիտի, դեմքի եռաճյուղ նյարդի, նևրիտի, միոզիտի, պարալիչի դեպքում։

 


Գրիպ. Խառնեք կեսական թ/գ պղպեղի պտղի և կոճապղպեղի արմատի փոշիներ, 2 թ/գ մեղր։ Խմեք 3-ական թ/գ' օրը 4-5 անգամ։ Լավ արդյունք է տալիս հիվանդության նախնական շրջանում։
Գազերի կուտակում որովայնում, մետեորիզմ. Փոշիացրեք, խառնեք դափնու 1 միջին տերև և պղպեղի 1 հատիկ, լուծեք թեյի մեջ։ Խմեք օրը 2 անգամ, շարունակեք 3 օր (ոչ ավելի)։
Վիտիլիգո. Հալեցրեք հավի ներքին ճարպը, ավելացրեք փոշիացրած պղպեղի, սոյայի և ոլոռի խառնուրդ (1։1։1), մինչև ստացվի համասեռ զանգված, 5 րոպե եփեք։ Քսեք մաշկի գունազուրկ հատվածին։ Շարունակեք 40 օր։

 


Որքին. Խառնեք պղպեղի փոշի և հինա (1։1), քսեք մաշկին։
Սկրաբ. 1 ճ/գ խոշոր աղացած պղպեղը խառնեք 100 գ ծովի աղի և 2 ճ/գ բուսայուղի հետ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լուծեք 50 մլ եռջրում։ Քսեք մաշկին, 2 րոպեից լվացեք։ Աղը մաքրում է մաշկը, իսկ պղպեղը լավացնում է արյան շրջանառությունը։
Լուծ. Կուլ տվեք պղպեղի 5 պտուղ ուտելուց 2 ժամ առաջ, գոլ ջրի հետ։ Մինչև ուտելը չի կարելի սառը ջուր խմել։

 


Հակաուռուցքային. Եռացրեք չզտված բուսայուղ, անջատեք կրակը, պղպեղի պտուղները 5 րոպե թրմեք յուղի մեջ։ Պղպեղի պտուղը տեղադրեք սև չամիչի մեջ։ Կերեք 5 այդպիսի «դեղահաբ» օրվա ընթացքում, 5-10 րոպե ծամեք։ Շարունակեք 15-20 օր։
Քարեր լեղապարկում, երիկամներում. Առաջին օրը կերեք մեկական չամիչ և պղպեղ' ուտելուց 30 րոպե հետո։ Երկրորդ օրը' երկուականգ, տասներորդ օրը' տասական, որից հետո նվազեցրեք չափաքանակը օրը մեկ «դեղահաբով»։

 


Զգուշացում։ Չափաբաժինների գերազանցումը կարող է առաջացնել ստամոքսի սուր խանգարում, արտաքին օգտագործման դեպքում' այրվածք։ Պղպեղ սևը և դրանից ստացված պատրաստուկները հակացուցված են ստամոքսի և 12-մատնյա աղիի, լյարդի հիվանդությունների դեպքում։ Պետք է զգուշանան ալերգիկ հիվանդները (սուր շրջանում)