ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը 24 տարեկան է
Հայոց բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման տարիներին դժվարին ու բեղուն ճանապարհ է անցել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը, որի հիմքերը դրվեցին Արցախյան ազատամարտի հրե հորձանուտում: Երկրի համար օրհասական այդ օրերին հայ կամավորականի ու զինվորի կողքին անձնազոհաբար կանգնեցին բազմաթիվ բժիշկներ ու բուժքույրեր՝ դառնալով ապավեն ու զորավիգ մեր ռազմիկներին, հավասարապես կրելով պատերազմի անողոք հարվածները, ցավն ու կսկիծը:
Սիրելի զինվորակա՛ն բժիշկներ, կարելի է անվերջ թվարկել ու հպարտանալ այն բազմաթիվ հաջողություններով ու նվաճումներով, որոնք ձեռք են բերվել ձեր անցած դժվարին ճանապարհին՝ տքնաջան աշխատանքի, մասնագիտական բարձր որակների կատարելագործման, սպայական անձնակազմի համախմբվածության, անձնազոհության շնորհիվ:
Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, երբ Արցախի սահմանները նորից սկսեցին այրվել հրե բոցերի մեջ, մահասփյուռ արկերի ներքո դուք տարհանում, բուժում, փրկում էիք մահվան որոգայթներում գտնվող զինվորին, սպային, խաղաղ բնակչին: Առաջնագծում թե թիկունքում բժիշկ թե բուժքույր, զինվորին ու սպային հավասար, դիմակայում էիք փորձությանը՝ առանց դադարի ու առանց հոգնության: Դուք արեցիք առավելագույնը` նոր էջ գրելով մեր ռազմաբժշկական տարեգրության մեջ: Փառք ու պատիվ բոլորիդ:
ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը գիտականորեն ուսումնասիրելու և նորօրյա մարտահրավերներին ավելի կազմակերպված ու համախմբված դիմակայելու նպատակով 2014 թ. ստեղծվեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ: Այն մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր զինվորական բժիշկ, անկախ սպայական կոչումից և պաշտոնական դիրքից, հնարավորություն ունի անկաշկանդ կարծիք հայտնելու, բանավիճելու: Միություն է, որտեղ բոլորը համախմբվել են «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շուրջ: Երկամյա գործունեության ընթացքում ասոցիացիան, իր առջև դնելով բավական հավակնոտ և բազմաբովանդակ ծրագրեր, փորձեց ավելի խորը ուսումնասիրել ԶՈւ բուժծառայության, զինվորի ու սպայի առողջությանը վերաբերող հարցերը՝ նոր մոտեցումներ և նոր լուծումներ առաջարկելով: Գործունեության կարճատև ժամանակահատվածում ասոցիացիային ուղղված 500-ից ավելի նամակներից յուրաքանչյուրը քննարկվել է ասոցիացիայի մասնագիտական խորհրդի կողմից, և ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը առաջարկել է դրական լուծումներ: Հուսով եմ՝ այսուհետև նույնպես հասարակության հետ մեր համագործակցությունը շարունակվելու է, և համատեղ ջանքերով նոր ազգանվեր ձեռնարկումներ ենք իրականացնելու:
...Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև գալիքը, իսկ գալիքի արևի ներքո մեր արժանապատիվ կեցությունն ապահովելու համար մենք չունենք այլընտրանք, քան մեր անցած ու ներկայի ձեռքբերումներով կայացած բանակի, այդ թվում՝ նաև ռազմաբժշկական ծառայության մարտունակության հետագա բարձրացումը:
Շնորհավորում եմ բոլորիդ հայոց բանակի բուժծառայության կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն, ծառայողական հաջողություններ:
Թող Աստծո օրհնությունը պահապան լինի հայոց զորքին և բոլորիս ընտանիքներին:
Հարգանքներով՝
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան
Սեյրան Օհանյանի կնոջ նոր լուսանկարն ու գրառումը (ֆոտո)
21:45 - 17.Նոյեմբեր.2016
Առաջարկում ենք նաև
04/05/18 22:57
Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
01/11/17 14:00
«Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց».Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը
03/10/16 15:03
Սեյրան Օհանյանի կնոջ նոր՝ գեղեցիկ լուսանկարները (ֆոտո)
10/07/20 16:14
Սեյրան Օհանյանի և իր կնոջ նոր լուսանկարները
25/10/18 11:36
Ողբերգական դեպք․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ` 45-ամյա քրոջ դին
06/04/18 12:04
«Մարդ պիտի էս աշխարհ գա, որ խելագարի պես սիրի». Նազենի Հովհաննսիյանի նոր՝ հմայիչ լուսանկարն ու սիրառատ գրառումը (ֆոտո)
01/02/18 13:33
Ուժեղ կանայք սիրում են ուժեղներին․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու գրառումը (ֆոտո)
22/01/18 20:29
Մկոյի նոր լուսանկարն ու հումորային գրառումը (ֆոտո)
04/11/17 09:00
«Փաստ». «Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բյուջեի քննարկումները». Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան