Համարվում է, որ բժիշկների ցուցումները պետք է կատարել առանց անգամ քննարկելու, մանավանդ, եթե խոսքը հղիության մասին է։ Բայց եթե 100-150 տարի հետ նայենք, ցուցումներն այդ առնվազն կարող են տարօրինակ թվալ։ Կանայք այդ տարիներին կորսետներ էին հագնում, ծխում էին բժիշկների ցուցումներով, թաքնվում էին արևից։

1. Կորսետներ հղիների համար

 

Корсет для беременной. | Фото: colors.life.

Վիկտորիանական դարաշրջանում կանացի գեղեցկությունը խստորեն կարգավորվում էր։ Կորսետը համարվում էր պարտադիր։ Հղի կանայք բացառություն չէին։ Հղիների համար նախատեսված կորսետները մի փոքր այլ արտաքին տեսք ունեին, բայց, միևնույն է, սեղմում էին որովայնը։ Այս պատճառով հաճախ պտուղը նորմալ չէր զարգանում, ու վիժում էր տեղի ունենում

 

2. Ծննդաբերության ժամանակ անզգայացում քլորոֆորմով 

При родах в XIX веке вдыхали хлороформ для наркоза. | Фото: costumecocktail.com.

Ծննդաբերության ցավերն ու տանջանքերը մեղմացնելու համար 19-րդ դարում բժիշկներն սկսեցին անզգայացում օգտագոծել։ Հղիները քլորոֆորմ էին շնչում։ Նույնիսկ Վիկտորյա թագուհին իր վերջին 2 երեխաներին ունեցել է նման անզգայացմամբ։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Քլորոֆրոմը բացասական էր ազդում նյարդային համակարգի վրա։ Շատ կանանց մոտ բթանում էր ոչ միայն ցավը, այլ նաև ուրիշ ֆունկցիաներ, ու պտուղը մահացած էր ծնվում։

 

3. Կլորացած փորը ծածկող զգեստ

Беременные носили платья с многочисленными драпировками. | Фото: livemaster.ru.

1.5 դար առաջ դուրս ցցված փորը համարվել է անհարգի, ու այդ պատճառով աշխատում էին թաքցնել այն։ Զգեստից բացի՝ կանայք ծածկում էին կլորացած փորը բազմաթիվ կտորեղեններ օգտագործելով։ Իսկ մարդաշատ վայրեր կանայք դուրս չէին գալիս ընդհանրապես։ Համարվում էր, որ ինչքան գեղեցիկ հագնվի կինը, այնքան երեխան գեղեցիկ կլինի։

4. Ծխելը

В викторианскую эпоху курение считалось полезным для здоровья. Худ. Карл Швенингер. | Фото: img1.liveinternet.ru.

Այսօր բոլորին էլ հայտնի է, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն Վիկտորյանական դարաշրջանում այդպես չէին կարծում։ Ավելին՝ բժիշկները խորհուրդ էին տալիս հղի կանանց ծխել՝ պատճառաբանելով, որ դա մարսողության համար լավ է։

 

5. Ալկոհոլ

 

В XIX веке беременным прописывали алкоголь.| Фото: nevsepic.com.ua.

 

Ծխելու հետ միասին կանանց թույլատրվում էր օգտագործել նաև կարմիր գինի։ Փոքր չափաբաժնով այն նույնիսկ օգտակար էր համարվում, բայց կանայք կային, որ չէին հասկանում, թե երբ է պետք կանգ առնել։ Չէ՞ որ եթե բժիշկը թույլատրում է, ուրեմն՝ կարելի է։

 

6. Վախ արևից

Оригинальное фото беременной дамы с мужем. | Фото: ofigenno.com.

19-րդ դարում հղի կանայք ստիպված էին ևս մեկ պայման կատարել. դուրս չգալ արևի տակ։ Համարվում էր, որ այն վատ ազդեցություն է ունենում պտղի վրա։ Դրա համար հղիները ստիպված էին լինում երկարաթև զգեստ հագնել, ձեռնոց, անձրևանոց վերցնել՝ անկախ եղանակային պայմաններից։