Պարզվում է՝ արվեստի նույնիսկ ամենահայտնի գործերում կան մի շարք գաղտնիքներ, որոնց մասին շատ քչերը գիտեն։ Այսօր մենք որոշել ենք պատմել այդ գաղտնիքներից մի քանիսի մասին։
BlogNews–ը ներկայացնում է 7 աշխարհահռչակ գործեր, որոնցում թաքնված գաղտնիքներ կան։
Միաժամանակ 112 ասացվածք
Պիտեր Բրեյգելի այս հանրահայտ նկարում պատկերված է մի գյուղ և դրա բնակիչները։ Սակայն պարզվում է, որ նկարում թաքնված են 112 ասացվածքների պատկերավորումներ, որոնք չափազանց ակտուալ են եղել նկարչի կյանքի տարիներին։ Դրանցից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Չի կարելի գետի հոսանքին հակառակ լողալ» , «Գլուխը պատովն է տալիս» և այլն, ակտուալ են մինչ օրս։
Արվեստի սուբյեկտիվությունը
Գոգենի «Բրիտոն գյուղը՝ ձյան տակ» կտավը վաճառվել է նկարչի մահից հետո ընդամենը 7 ֆրանկով։ Այն գնվել է «Նիագարայի ջրվեժը» անվան տակ, քանի որ վաճառողները այն կախել են գլխիվայր, և նրանց թվացել է, որ կտավում ջրվեժ է պատկերված։
Թաքնված պատկեր
2008 թվականին գիտնականները ռենտգենային ճառագայթումներով ուսումնասիրել են Պիկասոյի «Կապույտ սենյակը» կտավը։ Պարզվում է՝ այնտեղ թաքնված է ևս մեկ նկար, որում պատկերված է մի տղամարդ, ով գլուխը հենել է ձեռքին։ Բանն այն է, որ Պիկասոն չի կարողացել բավականաչափ կտավներ գնել, այդ իսկ պատճառով նկարները մեկը մյուսի վրայից է նկարել։
Ինչպես են գլուխգործոցները կյանքի կոչվում
1842 թվականին տիկին Սայմոնը ճանապարհորդում էր Անգլիայում գնացքով։ Ուղևորության ընթացքում հանկարծակի անձրև սկսվեց։ Նրա դիմաց նստած տղամարդը այդ պահին վեր կացավ, բացեց պատուհաններից մեկը, գլուխը դուրս հանեց և այդ դիրքում մնաց 10 րոպե շարունակ։ Հետաքրքրությունից ելնելով՝ տիկին Սայմոնը նույնպես մի պատուհան բացեց և սկսեց հիանալ գեղեցիկ տեսարանով։ Մեկ տարի անց, երբ նա նկարների ցուցահանդեսի էր գնացել, կարողացավ ճանաչել նկարներից մեկը, որում պատկերված էր գնացքի պատուհանից տեսած տեսարաններից մեկը։ Նկարը կոչվում էր «Անձրև, գոլորշի և արագություն»։
Միքելանջելոյի «կենսաբանության» դասը
Մի շարք նեյրովիրաբույժներ հավատում են, որ Միքելանջելոյի ամենահայտնի գործերից մեկը սերտ կապեր ունի մարդու կենսաբանության հետ։ Նրանք պնդում են, որ նկարի աջ մասը մարդու ուղեղի ճշգրիտ պատկերումն է։ Առավել ուշագրավ է այն, որ այդ պատկերում չկան ավելորդ մասեր, սակայն առկա են նույնիսկ ամենափոքր մանրամասները։ Իսկ կանաչ ժապավենը ճշգրտորեն ցույց է տալիս ողնաշարային շնչերակը։
Վան Գոգի «Վերջին ճաշը» կտավը
Հետազոտող Ջարդե Բաքստերը պնդում է, որ Վան Գոգի «Սրճարանի գիշերային տեռասը» կտավում թաքնված է «Վերջին ճաշի» տեսարանը։ Սրճարանի կենտրոնում կանգնած է երկար մազերով տղամարդ, ով շրջապատված է 12 մարդկանցով. նա շատ նման է Հիսուսին։ Բացի այդ՝ մատուցողի մեջքի ետևում խաչ է ուրվագծվում։
Գովք առ պանրի
Սալվադոր Դալիի գործերը հայտնի են կրեատիվ և անսովոր լուծումներով, սակայն քչերը գիտեն, որ նրա ամենահայտնի գործը հիմնված է հալչող պանրի վրա։