Հաքերները նոյեմբերի 16-ին կոտրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը: Հաքերներն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության անունից հրապարակել են դինոզավրերի մասին խաղի լինք:
Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշ ժամանակ անց կարողացել է վերականգնել վերահսկողությունը թվիթերյան միկրոբլոգի նկատմամբ: Պաշտոնական Բաքվից հայտարարել են, որ ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ:
ԱԳՆ խոսնակը էջը կոտրելու մեջ մեղադրել է հայ հաքերներին: