Համբույրը կրքի փոռթկում է եւ որպես արդյունք՝ մարմնի վրա թողած հետք: Իսկ ի՞նչ անել, եթե այդ հետքն այնպիսի հատվածում է, որտեղ այն քողարկելը շատ դժվար է:

 

Եվ այսպես, ինչպե՞ս հեշտությամբ ազատվել համբույրի թողած հետքից: Գլխավորը «սիրո այս նշանը» հնարավորինս շուտ բացահայտելն է: Կապտուկի վրա որեւէ սառը բան դրեք: Դրանք կարող են լինել սառույցի խորանարդիկներ՝ փաթաթված անձեռոցիկի կամ կտորի մեջ, ինչպես նաեւ սառցարանում սառեցված մրգեր:

Սառույցը կապտուկի վրա պահեք 10-15 րոպե:

 

Թարմ կապտուկը կարելի է հեռացնել, եթե մշակեք սոդայի թունդ լուծույթով:

 

Նոր ձեւավորվող կապտուկին օգնում է նաեւ ատամի սպիտակ մածուկը:

 

Այն կարող է քոր առաջացնել, բայց կապտուկը կհեռացնի:

Բժիշկները խորհուրդ են տալիս մաշկը մշակել տրոքսևազինի եւ հիրուդոիդի քսուքով. հարկավոր է դրանք հավասար չափաբաժիններով խառնել:

Այդ քսուքն օգտագործեք օրական երեք անգամ: