Մուգ շագանակագույն / սև


Եթե դուք ունեք մուգ շագանակագույն կամ սև աչքեր, ապա ամենայն հավանականությամբ դուք լիդեր եք, իսկ եթե ոչ, ապա իմացեք, որ դիմացիները ձեզ այդպես են ընկալում։ Ըստ մի հետազոտության արդյունքների՝ մուգ աչքեր ունեցողները ավելի քիչ են խմում, քան բաց գույնի աչքեր ունեցողները։ Մուգ աչքեր ունեցողների մոտ քանի որ մելանինը շատ է ու այն պատասխանատու է ուղեղի աշխատանքի հետ, հետևաբար, մուգ աչքերով մարդիկ ավելի արագ են կողմնորոշվում, քան բաց աչքեր ունեցողները։ Մեկ այլ հետազոտություն պարզել է, որ մուգ աչքեր ունեցողներն ավելի հակված են հարվածող սպորտի մեջ, օրինակ՝ թենիս։ Այնպես որ, եթե դուք մուգ շագանակագույն կամ սև աչքեր ունեք, ու դեռ չգիտեք, թե որ սպորտաձևով զբաղվել, ապա ընտրեք թենիսը։ Այն նաև արքայական սպորտաձև է։ Դրական իմիջ կարող եք ձեռք բերել ու հայտարարել բոլորին, որ թենիս եք խաղում։

 


Կապույտ աչքեր
Կապույտ աչքերով մարդկանց հաճախ դիտարկում են որպես երկչոտ և համեստ էակների։ Որոշ մարդիկ նրանց ընկալում են մրցակցող ու անգամ եսասերներ։ Բաց աչքեր ունեցող երեխաներն այդքան էլ բաց չեն նորությունների առաջ և հեշտ չեն շփվում իրենց տարիքակիցների հետ։ Որոշ հետազոտություններ ապացուցում են, որ բաց աչքեր ունեցող կանայք ավելի ցավադիմացկուն են, քան մուգ աչքեր ունեցողները։ Բացի այդ, բաց աչքեր ունեցողները շատ հետաքրքրասեր են։


Մոխրագույն աչքեր
Մոխրագույնը ամենաքիչ հանդիպող գույնն է։ Ասում են, որ կապույտի ստվերն է։ Սակայն մուգ մոխրագույն աչքերի մեջ մելանինն ավելի շատ է, քան բաց մոխրագույնի մեջ։ Նման աչքեր ունեցողները ջանում են, որպեսզի նրանց լուրջ ընդունեն, բայց միաժամանակ մարդկանց հետ շփվելիս մի փոքր պաշտպանական օղակը ձիգ է պահվում։ Նման աչքեր ունեցող մարդիկ կա՛մ շատ հավասարակշռված, կա՛մ էլ մանրադրամային, այսինքն՝ երկու երես ունեցող մարդիկ են ու տարբեր իրավիճակներում նրանց հարկավոր է ընտրել, թե ինչպիսի վարք դրսևորել։ Արդյոք դուք այդպիսի՞ն եք։ Դուք ավելի լավ կիմանաք։

 


Պնդուկի կամ մեղրի գույնի աչքեր
Այս գույնի աչքերը հաճախ կարելի է խառնել այլ գույների հետ, քանի որ արևի լույսի տակ դրանք կարող են թվալ դարչնագույն, տալ կանաչին և այլն։ Նման գույն ունեցող աչքերով մարդիկ դիտարկվում են որպես անկախ, ինքնավստահ և տարերային։ Նրանց դժվար է կոտրել։ Նրանք երբեմն լինում են դժվար ընթեռնելի։

 


Շագանակագույն աչքեր
Ինչպես վերևում նշվեց, մուգ գույնի աչքեր ունեցողների մոտ ավելի շատ մելանին կա, քան բաց գույն ունեցողների մոտ, հետևաբար, նրանք հակված են լինել ոչ կոնֆլիկտային, հաստատակամ և նրանց, որպես կանոն, վստահում են։ Նրանք հավատարիմ են, նուրբ են, բայց ոչ հնազանդ։ Հետաքրքիր հետազոտություն է արվել, համաձայն որի՝ շագանակագույն աչքերով մարդիկ 2 ժամ ավելի քիչ են քնում, քան մյուսները ու նրանց սովորաբար ավելի շատ ժամանակ է պահանջվում արթնանալու համար։

 


Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողներին շատ շատերը դիտարկում են որպես գրավիչ, սեքսուալ և խորհրդավոր։ Նրանք, ովքեր ցանկանում են փոխել իրենց աչքերի գույնը, մեծամասամբ կանաչ գույնն են ընտրում։ Հազիվ թե կանաչ աչքեր ունեցող մարդը գնա ու գնի իր համար մուգ դարչնագույն լինզաներ։ Ասում են, որ այդ գույնի աչքեր ունեցող մարդիկ խորհրդավոր են և ինքնաբավ։ Այս աչքերի տերերը կոնստրուկտիվ ու դոմինանտ են։
Եթե համաձայն չեք այս ամենի հետ, ապա կարող եք փոխել ձեր աչքերի գույնը և ստանալ այն գույնը, որի նկարագրությունը ձեզ ավելի դուր եկավ։