Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է: Ուղղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է:

 

Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ Եղիշե ջան դու կեցցես համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ շատ հաջողություններ եմ մաղթում…

 

 

Գուրգեն Դաբաղյան