Ռազմական օրենքների համաձայն, եթե որևէ երկրի զինված ուժերը հարձակվում կամ դիվերսիոն գործողություններ են իրականացնում հակառակորդի վրա, ապա նրանք մի քանի անգամ ավելի պատրաստված են լինում, քանի որ անակնկալ հարձակվողը կարող է ամեն ինչ հաշվարկի իսկ դիրքում կանգնած զինվորները , ինչքան էլ հավաստի իմանան հարձակման մասին , հաստատ չեն կարող հատուկ ջոկատայինների պես պատրաստված լինեն:
Երեկ կրկին Ադրբեջանի ահաբեկչական զորքերը փորձ են կատարել մտնել Արցախ, սակայն հանդիպել են Արցախը հսկող հայ զինվորների դիմադրությանը: Այս պահի տվյալներով զոհեր ու վիրավորներ մեր կողմից չկան, այսինքն մեր զինվորները կարողացել են կասեցնել անակնկալ հարձակումը և մեծ կորուստներ պատճառելով թշնամու զորքերին հետ են շպրտել:
Իրավիճակը մեղմելու ու սեփական բանակի անունը գետնով չտալու համար այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ողջ մնացած իր սեփական ահաբեկիչների մի մասին, որոնք կատարել են հարձակումը: Ալիևը նաև մի քանի հայրենասիրական հայտարարություն է տարածել դժգոհության ալիքը մեղմելու համար, հիշել է Ապրիլ ամսվա մարտերը ու այսքան ամիս հետո խոսել է գրաված տարածքների մասին, որոնց մասին այն ժամանակ ոչ միայն անձամբ Ալիևը այլ նաև իրեն սպասարկող լրատվականները ոչինչ չէին գրում:
Կարևորը այս անգամ ևս Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը հասկացան, որ իրենց հատուկ ջոկատայինները ինչքան էլ փորձեն ներթափանցել Արցախ միևնույնն է մեր զինվորները միշտ նույն կերպ են դիմավորելու նրանց ու միշտ Ալիևը փորձելու է ողջ մնացած ահաբեկիչների սիրտը շահել անիմաստ նվերներով:
Աշոտ Ասատրյան