Հայուհի ֆիդայիններ

 
Աջ կողմում Եղիսաբեթ Սուլթանյանն է, ամերիկահայ ճանաչված ռոք-երաժիշտ Դերեկ Շերինյանի տատիկի մայրը: Լուսանկարն արվել է 1895թ. Զեյթունում, համիդյան ջարդերի ժամանակ:


Պատմում է Դերեկ Շերինյանը, որի շնորհիվ էլ լայն հասարակությանը հայտնի դարձավ այս ազդեցիկ լուսանկարը. «Տատիս մայրը` Եղիսաբեթը, Ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ մարտերում զոհվում են գյուղի տղամարդիկ՝ կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Այս լուսանկարը` մեր ընտանիքի մասունքն է, որտեղ Եղիսաբեթը, աջ կողմում, պատկերված է մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ ընդամենը երկու-երեք տարեկան է եղել: Մեր ընտանիքի մտերիմ մի ընկեր խոստանում է փոքրիկին, այսինքն` տատիկիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է իրենց տանը պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի՝ այն ժամանակ այդպիսի դեպքեր հաճախակի էին լինում: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով Ցեղասպանությունից և երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես, պատկերացնում եք, 20 տարի անց կարողանում է գտնել իր աղջկան` տատիս…
 
 


Իմ ընտանեկան արխիվում չորս հայերեն լեզվով նամակներ են պահպանվում՝ գրված Եղիսաբեթի կողմից իմ տատիկին (նաև թարգմանված են անգլերեն): Նրանք շատ հուզիչ են, այնքան հուզիչ, որ առանց արտասվելու ես չեմ կարողանում դրանք կարդալ. "Իմ սիրելի աղջիկ, ես այնքան եմ ուզում քեզ տեսնել..." Այս պատմությունը մշտապես ինձ ոգեշնչել է, և 2006թ. ես ցանկացա հարգանքի տուրք մատուցել տատիկիս և մի կոմպոզիցիա ձայնագրեցի նրա հիշատակին՝ հայկական ելևէջներով, որը կոչվում է "Մարտից առաջ" (Prelude To Battle), իսկ դուդուկի պարտիան այնտեղ իմ խնդրանքով կատարեց հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը...»
 
 
Ռուբեն Շուխյան