Կանանց ամենամեծ մղձավանջը դեմքի մազերն են՝ լինի դա շրթունքի վերևի հատվածը, ականջների մեջ, թե ծնոտին։ Ստանդարտ էպիլյացիայի պատճառով դեմքին հայտնվում են պզուկներ ու կարմրածություն, և փաստ, որ մազերն էլի աճելու են։ Այնուամենայնիվ, գոյություն ունի այս խնդրի բնական լուծում, որը փորձարկվել է Մերձավոր Արևելքի երկրներում ապրող կանանց կողմից դարեր առաջ։

 

Ձեզ անհրաժեշտ է․

1 թեյի գդալ քրքում

2 ճաշի գդալ սիսեռի ալյուրի

Մի քիչ կաթ կամ մածուն

Պատրաստման եղանակը՝ Խառնեք քրքումն ու սիսեռի ալյուրն այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված, այնուհետև ավելացրեք կաթ կամ մածուն։ Մեկ անգամ ևս խառնեք և քսուկը պատրաստ է։

 

Օգտագործման եղանակը՝ Քսեք ստացված զանգվածը խնդրահարույց հատվածներում՝ մազերի աճի ուղղությամբ և թողեք 20 րոպե։ Այնուհետև, երբ այն ամբողջությամբ կչորանա, սրբեք բաբակե կտորով, որը նախօրոք թրջել եք տաք ջրի մեջ։