Շատ մոտ ապագայում, երբ Լուբյանկայում կհասկանան, որ Դոնալդ Թրամփի ընտրությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում որևէ էական փոփոխություն չի սպասվում կսկսվի ռուսական պոստ ընտրական երազախաբության շրջանը։
RT-ներով և ОРТ-ներով կսկսվի 4 ամյա քարոզչական փուլը, որի հիմքում դրված կլինի Թրամփի կերպարն ու ԱՄՆ ժողովրդավարությունը կմեկնաբանվի ժիրինովսկու մակարդակի քաղաքական գործչին ԱՄՆ նախագահ ընտրելու համատեքստում։ ԱՄՆ ուժն ու համաշխարհային հեգեմոնիան կասկածի տակ առնելու առավել հարմար քարոզչական առիթ դժվար, թե Պուտինը կարողանար ստանար այլ միջոցներով։ Բայց սա ԱՄՆ ժողովրդավարության ամենադրական կողմերից մեկն է, որ անգամ Թրամփը ստանալով ընտրիչների ձայների մեծամասնությունը կարող է ընտրվել նախագահ։
Հ.Գ. Դուք կտեսնեք մեր «ներքին ռուսների» հրճվանքը, երբ բոլոր հարթակներից արտաշեսմամիկոնիչների իրավահաջորդները կթմբկահարեն՝ «Էս չի ձեր ամերիկան՝ Թրամփի մակարդակի նախագահ ընտրող երկիրը»։ Բայց այս ողջ խրախճանքը կտևի ընդամենը 4 տարի։
Նարեկ Սամսոնյան