Ժամանակը չէ՞ արդյոք, պարո՛ն վարչապետ, զբաղվել նաև քաղաքացիներից պարբերաբար կորզվող տարատեսակ վճարներով' ոչնչի դիմաց։


Առաջին հերթին ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել «տեխզննման» կտրոն կոչվող թյուրիմացության վրա, որը բավականին զգալի գումար արժե, դրա դիմաց քաղաքացուն որևէ ծառայություն չի մատուցվում և այս ֆիկտիվ բնույթի թղթի կտորի համար թաղապետարաններում հերթերում կոտորվում ենք:

 

Ես' վարորդս, իմ մեքենան պարբերաբար զննման եմ տանում և վճարում իմ գրպանից:
Չափազանցված բարձր է նաև ավտոփոխադրամիջոցների գույքահարկը:
Անիմաստ է համատիրությանը վճարած գումարը:
Այս շարքը կարելի է շարունակել...

 

Իզաբելլա Աբգարյան