Մեր երկրում աղքատությունն, ըստ ԱՎԾ-ի, 2015-ին կազմել է 29.8%. աղքատ է բնակչության երրորդ մասը՝ 900.000 մարդ: Աղքատությունը հաղթահարելու համար, ի լրումն արդեն գոյություն ունեցող նպաստների, տարեկան անհրաժեշտ է 71,4 մլրդ դրամ կամ մոտ 150 մլն դոլար: Ֆիննախի դիլիջանյան կենտրոնի կառուցումը, որն այդպես էլ չավարտվեց, նստել է 120-140 մլն դոլար կարծեմ 5 տարում, այսինքն տարեկան 25 մլն դոլարի չափի գումար:
Եթե այդ գումարները 5 տարի շարունակ ներդրվեին աղքատության վերացման նպատակով, ապա 150.000 մարդ դուրս կգար աղքատության ճիրաններից, այնինչ «ինստիտուցիոնալ կայֆի» և կենտրոնական բանկի հետ մրցակցության հետևանքով դա տեղի չունեցավ. իսկ հետո չենք «հասկանում», թե ինչու տարիներ շարունակ չենք կարողանում հաղթահարել աղքատություն կոչված հրեշին:
Վախթանգ Սիրադեղյան