Գաղտնազերծում:
Պարզվում է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան նոյեմբերի 7-ին քննարկել են մի շարք հարցեր, որոնք գաղտնի են պահվել հանրությունից: Մասնավորապես 4,5 ժամ տևած հանդիպման ընթացքում, որտեղ հնդիպել են Ջոզեֆ Դանֆորդը, ով ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահն է, և թուրքական կողմից ԳՇ պետ Հուլուսի Աքարը, քննարկվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միասնական ռազմական գործողությունների հարցը Ռաքքայում, Ալ-Բաբում և Սինջարում: Հայտնի է դարձել, որ թուրքական կողմը դժգոհել է ամերիկյան քաղաքականությունից, իսկ ամերիկյան կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ կապված սիրիական քրդերի հետ: Ամերիկյան կողմը պնդել է, որ առանց սիրիական քրդերի գրեթե անհնար է ԻՊ-ից ազատագրել տարածքներ: Խոսվում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ դադարեցվել է հանդիպում:
Հ.Գ. Նյութի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:
Կարեն Հովհաննիսյան