Բաքվի բռնապետի վարչակարգը և քարոզչամեքենան շատ դեպքերում սեփական ագրեսիվ դիրքորոշումը պայմանավորում են նաև միջուկային տերություն Պակիստանի իշխանությունների հետ ունեցած սերտ համագործակցությամբ:
Փաստը, որ Ադրբեջանը և Պակիստանը համագործակցում են բազմաթիվ՝ այդ թվում նաև ռազմական ոլորտներում, անհերքելի է: Անժխտելի է նաև այն, որ պակիստանայան իշխանություններն ընդհանարպես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, ինչը սակայն դեռևս չի նշանակում, որ ամեն ինչ կորած է:

 


Պակիստանյան հասարակության մեջ և հատկապես համալսարանական շրջանակներում կան հայերին ու Հայաստանը լավ ճանաչող և մեր հանդեպ դրականորեն տրամադրված մտավորականներ, որոնք, հաշվի առնելով նաև Պակիստանի իշխանության կառուցվածքի առանձնահատկությունները, սեփական հեղինակությամբ կարող են ազդել ոչ միայն երկու հարյուր ուսանողից բաղկացած լսարանի վրա, այլ նաև իրականացնել հայանպաստ լոբբիստական գործունեություն այս երկրի հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներում:

 


Ասվածի համատեքստում, կարծում եմ, ժամանակն է առնվազն ժողովրդական դիվանագիտության մակարդակով սկսել աշխատել պակիստանցի մտավորականության հետ՝ հաշվի առնելով նաև այն դրական պատմական փորձառությունը, որը մեր երկու ժողովուրդներն ունեցել են Հնդկական թերակղզու մահմեդական տարածքներում դեռևս Մեծ Մողոլների ժամանակներից ի վեր:

 

Վարդան Ոսկանյան