Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Ստամբուլում պատվավոր դոկտորի աստիճան ստանալու արարաողության ժամանակ, կատարել է մի շարք հետաքրքիր հայտարարություններ :
ԵՄ-ի կողմից հնչեցված քննադատություններին և մեղադրանքներին ի պատասախն, որոնք ուղղված են HDP-ի ղեկավար կազմի և անդամների ձերբակալմ հետ , նա ասել է,-« Թուրքիան այլեւս չի ենթարկվի շինծու օրենքներին և բարքերին, որոնց ստեղծողները հենց իրենք են առաջինը խախտում դրանք, մենք գիտենք մեր անելիքը»:
«Ես այլև չեմ մտահոգվում, թե նրանք ինձ կանվանեն ու կհամարեն դիկտատոր կամ նմանատիպ այլ բան: Այն միայն կլսի մեր ականջը և վերջ : Կարևոր է , թե իմ ժողովուրդը ինձ ինչ է անվանում », - ավելացրել է նա:
« Վերաջապես Արևմուտքը պետք է հույսը կտրի այն մտքից, թե Թուրքիային կարող է ծնկի բերել: Մեզ ծանոթ են այդ տակտիկական քայլերը՝ դիկտատոր անվանելը, թերթերում ծաղրանկարներ տպելը և այլն: Թուրքիան արդեն երեք տարի է փոխել է իր արտաքին քաղաքականության չափորոշիչները, և մեզ այլևս չի հետաքրքրում այն պետությունների կարծիքները, ովքեր ամեն անգամ փորձ են անում խառնվել Թուրքիայի ներքին հարցերին: Մենք առաջ ենք շարժվում սեփական չափորոշիչներով, որոնք Թուրքիայի խոստանում են լուսավոր ապագա»,- ասել է Էրդողանը :
Նա նաև ավել ացրել է, որ «ի վերջո, ես եկել եմ իշխանության, որ սպասարկեմ իմ ժողովուրդի շահերը ,ոչ թե Արևմուտքի , ով փորձ է անում վերահսկել իմ երկրի գործողություններն ու քայլերը»:
Պետք է ասեմ, որ Էրդողանը իր ելույթի ընթացքում ոչ մի քննադատական խոսք կամ ակնարկ չի հնչեցրել ՌԴ-ի հասցեին:
Կարեն Հովհաննիսյան