Վիտալի Բալասանյանին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց անհանգստանալ: Այդ մասին սկսեցին գրել ադրբեջանական լրատվական կայքերը, ոչ ավել ոչ պակաս մի վերնագրով՝ Արյունարբու գեներալը իշխանության է ձգտում Արցախում /Кровавый генерал рвется к власти в Карабахе/:

 

Ադրբեջանական կայքերը իրար հերթ չտալով գրում են Բալասանյանի անցած մարտական ճանապարհի մասին, այդ տողերը կարդալուց անգամ զգում ես, թե լրագրողի ձեռքերը ինչպես են դողացել Վիտալի Բալասանյանի անուն ազգանունը գրելու ժամանակ: Նախ շատ պատկերավոր նկարագրում են գեներալ-մայորի անցած մարտական ուղին, թե ինչպիսի դաժանությամբ է նա կռվել Ադրբեջանի ահաբեկչական զորքերի դեմ: Անցում են կատարում նաև այս տարվա ապրիլին տեղի ունեցած մարտերին, որի ժամանակ Բալասանյանը մեծ աշխատանք է կատարել՝ փաստացի գլխավորելով ամբողջ մարտերի ու հենց իր շնորհիվ է հնարավոր եղել խուսափել շատ ավելի մեծ քանակով զոհեր ունենալուց:

 


Այս ամենից հետո կայքերը նշում են, որ նա ցանկանում է զբաղել քաղաքականությամբ, ուղղակի նրանք երևի մոռացել են, որ 2010 թվականից Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է: Փաստացի Բալասանյանը ավելի շուտվանից է զբաղվում քաղաքականությամբ: Սակայն ադրբեջանական կողմը մեկ ուրիշ անհանգստության պատճառ ունի, նրանք Վիտալի Բալասանյանին տեսնում են նաև ապագա ԼՂՀ նախագահի պաշտոնին: Իսկ մեկ անգամ գեներալ Բալասանյանի դեմ պատերազմողը, հաստատ իր ամենավատ երազում անգամ չի ցանկանա գործ ունենալ նախագահ Բալասանյանի հետ: Ու երևի սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը ահավոր ծանր է տարել այս նշանակումը ու իրենց լրատվականներով հորինված նյութեր գրելու օգնությամբ փորձում են ինչ-որ պատասխաններ ստանան:
Սակայն Ադրբեջանը պետք է իմանա, չնայած իրենց հոդվածներից զգացվում է՝ լավ էլ գիտեն, որ Վիտալի Բալասանյանը նախևառաջ զինվոր է, հետո նոր քաղաքական գործիչ:

 

Այնպես, որ թող հիշեն Շամիլ Բասաևին, թող հիշեն, թե անպարտելի Բասաևի զորքերը ինչպես փախան Բալասանյանի զորքից, թող հիշեն Բալասանյանի դեմ տեղի ունեցած բոլոր մարտերը ու փորձեն իրենց զուսպ պահել:

 

Աշոտ Ասատրյան